Ալլոդոքսաֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալլոդոքսաֆոբիա (հին հունարեն՝ ἄλλος` «այլ», δόξα՝ «կարծիք», φόβος՝ «վախ»), վախ[1], հոգեկան խանգարում, որը բնութագրվում է այլ մարդկանց կարծիքից իռացիոնալ վախով և ճնշմամբ[2]։ Դա բավականին յուրահատուկ և հազվագյուտ հիվանդություն է, որը դասակարգվում է որպես սոցիալալական վախ և մարդու կյանքում կարող է հայտնվել ցանկացած պահի։ Որպես կանոն՝ այն կապված է երիտասարդ տարիքի հետ և հաճախ դրսևորվում է սեռական հասունացման շրջանում։ Ալլոդոքսաֆոբիա ունեցող մարդիկ անընդհատ վախի մեջ են իրենց հանդեպ մարդկանց կարծիքի հաստատման հավանականությունից։ Այդպիսի մարդիկ հասկանում են, որ իրենց վախ անհիմն է և իռացիոնալ, բայց չեն կարողանում հաղթահարել այն։ Ալլոդոքսաֆոբիան անհատին մեկուսացնում է հասարակությունից և խոչընդոտում նրա մասնագիտական կյանքը։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նմանատիպ վախի առաջացման պատճառներից մեկը անցյալում բացասական կամ վիրավորական պահերն են, որոնք առաջին հերթին կապված են մանկության հետ։ Մանկավարժները, ուսուցիչները կամ ծնողները հաճախ պատասխանատու են ալլոդոքսաֆոբիայի զարգացման համար։ Երեխային ուղղված որևէ նախազգուշացնող կամ քննադատող խոսք կարող է ազդել նրա սեփական կարծիքի դրսևորման վրա։ Ընտանեկան բռնության ենթարկվելը և պարբերաբար վիրավորանքները հանգեցնում են ալլոդոքսաֆոբիայի զարգացմանը։

Ուրիշների կարծիքից վախի զոհ դառնում են պասիվ կամ զգայուն մարդիկ, որոնք վախենում են իրենց գործողությունների գնահատումից։ Դպրոցում կամ աշխատավայրում անընդհատ քննադատվելիս մարդիկ ընդունում են պաշտպանողական դիրք։ Ուղեղի նմանատիպ ռեակցիա տեղի է ունենում կրկին ու կրկին, երբ մարդը գործ ունի սթրեսային վիճակի հետ, և դրանք նման են նախկինում հանդիպած դեպքերին։ Այս գործընթացները տեղի են ունենում պաշտպանվելու համար, որը հետո, որպեսզի կանխի ագրեսիվ արձագանքը, փորձում է անտեսել ուրիշների կարծիքը, որն ուղղված է իր դեմ։

Որոշ այլ (ներքին) պատճառներ են՝ ժառանգական գործոնները կամ գենետիկական նախադրյալները։

Ալլոդոքսոֆոբիա ունեցողների վարքագծի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հոգեբանների կարծիքի՝ յուրաքանչյուր մարդու հետ շփվելիս ալլոդոքսաֆոբիա ունեցողը ցույց է տալիս տարբեր վարքագիծ (ալլոդոքսաֆոբիայի պայմաններում դրանք հասարակական կարծիքն է կամ անհատի կարծիքը)։ Ֆոբիայի զարգացման գործում առանցքային դեր է խաղում մարդու կողմից իրադրության անհատական ընկալումը։ Ինչ-որ մեկը կտրականապես դեմ է ընդունել հեռացվածի դեր, նա պայքարի մեջ է մտնում ոչ միայն իր հակառակորդի, այլ նաև հենց ֆոբիայի դեմ. ագրեսիվ բնույթի գործողությունները թույլ են տալիս ալլոդոքսաֆոբիա ունեցողին զգալ աներերություն և առավելություն այլոց կարծիքների նկատմամբ, ուստի վախենում է լսել դրանք։ Մարդիկ, որոնք հակված չեն ճնշելու, ընդհակառակը, գերադասում են հեռանալ և հասարակությունից հնարավորինս մեկուսանալ, խուսափում են հակամարտության մեջ մտնելուց՝ դրանով իսկ ապահովելով իրենց սեփական հարմարավետությունը։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալլոդոքսոֆոբիայով տառապող մարդիկ տառապում են բազմաթիվ ախտանիշներով՝ և՛ ֆիզիկական, և՛ հուզական։ Դրանց դրսևորումներից խուսափելու համար մարդիկ փորձում են չբախվել որևէ տեսակի հետադարձ կապի, քանի որ այն հաճախ առաջացնում է խուճապի լիակատար զգացողություն, որի համար բնութագրական են.

  1. Քրտնարտադրության ավելացում,
  2. Սրտի բաբախումների արագացում,
  3. Սրտխառնոց,
  4. Արագ և մակերեսային շնչառություն,
  5. Գլխապտույտ,
  6. Արյան ճնշման բարձրացում
  7. Անվստահություն, սեփական առավելությունների զգացման բացակայություն,
  8. Կպչուն ցանկություն՝ խուսափելու այնպիսի իրավիճակներից, որոնցում անհրաժեշտ է արտահայտել սեփական կարծիքը։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալլոդոքսոֆոբիայի բուժման առաջին քայլը դրա առաջացման պատճառի որոշումն է։ Հիմնական պատճառի հայտնի դառնալուց հետո թերապևտը կարող է օգնել մարդուն վերահսկել իր արձագանքը։ Դա սովորաբար արվում է թերապիայի, հոգեթերապևտիկ խորհրդատվության, խմբային թերապիայի, հիպնոսաբուժության և այլնի օգնությամբ։ Ալոդոքսոֆոբիայի դեմ պայքարում դեղային բուժումը պակաս արդյունավետ է և նշանակվում է միայն ախտանիշներից ազատվելու համար։ Վերականգնումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե անձը խոստովանի, որ ինքը վախ ունի։ Ընտանիքի անդամները վճռական դեր են խաղում ալլոդոքսոֆոբիան հասկանալու և օգնության դիմելու հարցում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]