Ալի Աամադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալի Աամադա
ֆր.՝ Ali Ahamada
Քաղաքացիությունը  Ֆրանսիա և  Կոմորյան Կղզիներ
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 19, 1991(1991-08-19)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Մարտիգ
Հասակ 189 սանտիմետր
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Թուրքիա Կայսերիսպոր
Համար 16
Պատանեկան կարիերա
2000—2009 Ֆրանսիա Մարտիգ
2009—2010 Ֆրանսիա Թուլուզ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010—2016 Ֆրանսիա Թուլուզ 134 (-159/1)
2016—Հիմա Թուրքիա Կայսերիսպոր 8 (-8)
Ազգային հավաքական
2011—2012 Ֆրանսիա Ֆրանսիա(Երիտ) 11 (-8)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալի Աամադա (ֆր.՝ Ali Ahamada, օգոստոսի 19, 1991(1991-08-19)[1], Մարտիգ), կոմորյան և ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Կայսերիսպոր» ակումբի և Կոմորյան կղզիների ազգային հավաքականի դարպասապահ, նախկինում հանդես է եկել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալի Աամադան «Թուլուզ» ֆուտբոլային ակումբի սան է։ Դեբյուտային խաղը թիմում խաղացել է 2011 թվականի փետրվարի 20-ին Ֆրանսիայի առաջնության 24-րդ մրցաշրջանում, ընդդեմ «Ռենն»-ի՝ հանդիպման ավարտից մի քանի րոպե առաջ փոխարինելով Մարկ Վիդալին[2]։ Առաջնության 27-րդ մրցաշրջանում ընդդեմ «Լանս»-ի Աամադան դաշտ է դուրս եկել մեկնարակային կազմում (քանի որ թիմի հիմնական դարպասապահ Մատյե Վալվերդը նախորդ խաղին հեռացվել էր դաշտից) և իր առաջին խաղը Լիգա 1-ում խաղացել է «անարդյունք»[3][4]։ 31-րդ մրցաշրջանում «Թուլուզ»-ի «Օսեր»-ին պարտվելուց հետո Աամադան վերջնականապես զբաղեցրել է իր տեղը որպես թիմի դարպասապահ, և առաջնության ավարտին մնացած 7 խաղերում բաց է թողել միայն 1 գոլ։

2011/12 մրցաշրջանում Ալի Աամադան «Թուլուզ»-ի կազմում խաղացել է առաջնության բոլոր 38 հանդիպումներում, և միայն մեկ անգամ նա դարպասները զիջեց Ռեմի Ռուին[5]։

2012/13 մրցաշրջանում Աամադան կրկին «Թուլուզի» հիմնական դարպասապահն է։ Թիմի երկրորդ դարպասապահ Օլիվյե Բլոնդելը սեզոնի ընթացքում խաղացել է ընդամենը մի քանի խաղ, իսկ Մարկ Վիդալը ոչ մի հանդիպման չի մասնակցել։ 2012 թվականի սեպտեմբերի 22-ին «Ռենն»-ի դեմ հանդիպման 5-րդ լրացուցիչ րոպեին Ալի Աամադան, մտնելով տուգանային խաղի մեջ, գլխի հարվածով գոլ խփեց մրցակցի դարպասին, ինչով էլ փրկեց «Թուլուզ»-ը պարտությունից[6][7]։

2016 թվականի հունվարին Աամադան տեղափոխվել է թուրքական «Կայսերիսպոր» ակումբ, որի հետ երկուսուկես տարով պայմանագիր է կնքել։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալի Աամադան հանդես է եկել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում։ 2011-2012 թվականներին դարպասապահը թիմում անցկացրել է 11 խաղ, այդ թվում 10-ը՝ Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական մրցաշարում։

2016 թվականին Աամադան որոշել է հանդես գալ Կոմորի ազգային հավաքականում։ Նրա դեբյուտային խաղը կայացել է 2016 թվականի մարտի 24-ին Բոտսվանայի հավաքականի դեմ խաղում։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Սեզոն Ազգային մրցաշար Ազգային գավաթ Եվրոգավաթ Ընդամենը
Լիգա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆրանսիա Թուլուզ 2010/11 Լիգա 1 9 -3 0 0 0 0 9 -3
2011/12 Լիգա 1 38 -34 1 -1 0 0 39 -35
2012/13 Լիգա 1 36 -41/1 1 0 0 0 37 -41/1
2013/14 Լիգա 1 21 -26 2 -3 0 0 23 -29
2014/15 Լիգա 1 4 -6 0 0 0 0 4 -6
Ընդամենը կարիերայի ընթացքում 108 -110/1 4 -4 0 0 112 -114/1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն) — «Тулуза» — «Ренн» 1:2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին.
  3. «Transfermarkt.at» (գերմաներեն) — «Тулуза» — «Сошо» 0:1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին.
  4. «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն) — «Ланс» — «Тулуза» 0:1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին.
  5. «Transfermarkt.at» (գերմաներեն) — «Тулуза» — «Ницца» 1:2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին.
  6. «Transfermarkt.at» (գերմաներեն) — Статистика выступлений игроков «Тулузы» в чемпионате Франции 2012/13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին.
  7. «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն) — «Тулуза» — «Ренн» 2:2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալի Աամադա» հոդվածին։