Ալբանական կոմիքսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալբանական կոմիքսներ, հիմնականում կոսովցի ալբանացիների ստեղծագործություններ են։ Ալբանական մշակույթում նման ստեղծագործությունները կոչվում են «ֆումետի» (ալբ․՝ fumeti, թարգմանաբար՝ ծխի ամպեր) և մինչև վերջերս չէին տարածվում Ալբանիայում կոմունիստական խիստ գրաքննության պատճառով[1]։ Կոսովոյում այժմ հրատարակվում է ալբաներեն «Լեոն» կոմիքսների ամսագիրը՝ Ագիմ Քենաի և նրա որդու՝ Ռրոնի ստեղծած Ալբանիայում ամենահայտնի՝ «Tafë Kusuri» կոմիքս-շարքով, ինչպես նաև «Garfield»-ը և «Calvin and Hobbes»-ը, որ հրատարակվում են «Koha Ditore» թերթում[2]։

Համառոտ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսովոյում կոմիքսների մշակույթի վրա առավելապես ազդել է Հարավսլավիայի նման ենթամշակույթը, թեև այլ երկրներ ազդեցություն են ունեցել։ Կոսովոյում հրատարակված առաջին կոմիքս-սթրիփը Ագիմ Քենայի ստեղծած Թաֆե Կուսուրին է ( Ռիլինջա թերթ)։ 90-ական թվականների զուգահեռ կառավարման տարիներին Կոսովոյում, Պրիշտինայում լույս է տեսել նաև ալբանական կոմիքսների ամսագիր, որը կոչվել է «Strip Arti»:. Այնտեղ ներկայացվել են տեղական և միջազգային հեղինակների ստեղծած կոմիքսներ։ Ամսագիրը դադարել է հրատարակվել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։ Առանց «Strip Arti»-ի կոմիքսների մշակույթը շարունակվել է հիմնականում մանկական և դեռահասների ամսագրերի միջոցով։ Այլընտրանքային արվեստներին նվիրված «Hapi Alternativ» ամսագիրը, որը խմբագրել է կոմիքսների երկրպագու Պետրիտ Սելիմին, հրատարակել է նաև տեղական և արտասահմանյան կոմիքսներ՝ ներկայացնելով ալբաներեն լեզվով «Hellboy»-ի մասին կոմիքսները։ В 1990 և 2000-ական թվականներին Իբրահիմ Քադրիուն հրատարակվել է «Hareja» ամսագիր և նրա շաբաթական «Koha Ditore» թերթի «Vizatori» մանկական հավելվածը։ «Rrota» հրատարակչական տունը 2003 թվականին թարգմանել և հրատարակել է Սարդ Մարդու, Ալան Ֆորդի և Իքս մարդկանց մասին կոմիքսները[3]։ Հետագայում նրանք հրատարակել են ամենամսյա մանկական ամսագիր, որը կոչվել է «Pishpiriku», որտեղ կանոնավոր կերպով տպվել են Թրեմբելատի գրած և նկարազարդած հինգ էջանոց կոմիքսները[4]։ «Daily Zeri» թերթը 1999 թվականին նույնպես հրատարակել է բնօրինակ գործեր, իսկ «Java» շաբաթաթերթը 2003 թվականին հրատարակել է Էդոն Մուհաջերիի հեղինակած «Rrotelat» կոմիքսը[5]։

Խոսակցական ալբաներենում կոմիքսները կոչվում են «ստրիպա», որից երևում է հարավսլավական կոմիքս-մշակույթի ազդեցությունը։ Կոսովոյում կոմիքսներ գնելը դժվար է։ Դրանցից մի քանիսը գտնվում են «Rilindja» թերթերի բաշխման կետերում։ Երկրպագուները կարող են նաև սահմանափակ օրինակներ գտնել Պրիշտինայի կենտրոնում գտնվող կոմիքսներով ոգեշնչված «Stripdepot» սրճարանում, ինչպես նաև «Dit'e Nat» գրախանութ-սրճարանում[6]։

1997-1998 թվականներին գործել է կոմիքսների մեկամյա դպրոց, որը կազմակերպել և հիմնել է Սորոսի հիմնադրամը։ Այն դադարեցվել է Կոսովոյի պատերազմի պատճառով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Strip Burek
  2. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.
  3. Rrota Արխիվացված 2009-05-11 Wayback Machine
  4. «Trembelat». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.
  5. «Albanian Arts». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.
  6. Bradt Travel Guide Kosovo, by Gail Warrander and Verena Knaus, page 106 [1] Արխիվացված 2016-12-23 Wayback Machine