Ազգային ժառանգության թանգարան
Ազգային ժառանգության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Բութան |
Տեղագրություն | Թհիմփհու |
Հիմնադրվել է | հուլիսի 28, 2001 |
Կայք | folkheritagemuseum.org.bt |
Ազգային ժառանգության թանգարան (անգլ.՝ Folk Heritage Museum or Phelchey Toenkhyim), թանգարան Թհիմփհուում, շրջան Թհիմփհուում, Բութան։ Թանգարանը պատկերացում է տալիս Բութանի ավանդական կյանքի մասին։ Այնտեղ ներկայացված են նաև տնտեսության մեջ օգտագործվող կենցաղային իրեր, գործիքներ և սարքեր։ Թանգարանը կանոնավոր կերպով կազմակերպում է գյուղական ավանդույթների, հմտությունների, սովորությունների և սովորույթների մասին ցուցադրություններ, երեխաների համար անց է կացնում ուսուցողական ծրագրեր[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը բացվել է 2001 թվականի հուլիսի 28-ին Վանգմո Վանգչուկ Ջորջիի նախաձեռնությամբ։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը գտնվում է 19-րդ դարի գերանից շինված տանը, վերակառուցվել է ավելի քան 150 տարեկան կավից։ Այն իր մեջ ներառում է բրնձի դաշտեր, ցորենի դաշտեր, ջրաղացներ, բանջարանոցներ, տաք քարի վաննաներ և այլն[1]։ Առաջին հարկը հիշեցնում է սարայ, երկրորդ հարկը՝ անվտանգ պահեստ, երրորդ հարկը՝ հյուրանոց և ճաշարան։
Ցուցահանդես[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցուցահանդեսներում ներկայացված են Բութանի կյանքին և մշակույթին վերաբերող տարբեր նյութեր։ Ցուցասրահում ներկայացված են գյուղատնտեսական իրեր, առարկաներ և գործիքներ։
Գուրծունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանում կանոնավոր կերպով անց են կացվում ուսուցողական և մշակույթային միջոցառումներ։ Այնտեղ անց են կացվում նաև շվեդական սեղան ձևով ճաշեր և ընթրիքներ[2]։
Աշխատանքային ժամեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը բաց է ամեն օր բացի պետական տոնական օրերից, ժամը 10:00-ից 16:30-ը, շաբաթ՝ 10:00-ից մինչև 13:00-ն, կիրակի 11:30-ից մինչև 15:30-ը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Tourism Council of Bhutan. «Folk Heritage Museum». www.bhutan.travel. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «National Folk Heritage Museum, Тхимпху: лучшие советы перед посещением». Tripadvisor (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.