Ազգագրական հարցարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազգագրական հարցարան, ազգագրական նյութեր հավաքելու համակարգ, ծրագիր։

Հայկական ազգագրական հարցարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական ազգագրական հարցարանի առաջին փորձը (1884 թ.) պատկանում է Սրբուհի Երիցյանին։ Այդ հարցարանը, սակայն, լիակատար չէր. ընդգրկում էր սոսկ իրավական սովորույթը։

Տպագրված առաջին ազգագրական հարցարան Գ. Խալաթյանցի «Ծրագիր հայ ազգագրության և ազգային իրավաբանական սովորությունների» (1887 թ.) գիրքն էր։ Դա կարևոր իրադարձություն էր հայ ազգագրության բնագավառում. նյութերի հավաքումն ստանում էր սիստեմատիկ, գիտական բնույթ։

Նպաստել է նոր ազգագրական պարբերականի՝ «Ազգագրական հանդեսի» ստեղծմանը, ուր տպագրվել են Ե. Լալայանի՝ ամուսնության և հարսանյաց ծեսերին, Ս. Զելինսկու՝ տղաբերքին և երեխաների դաստիարակությանը, Հ. Կարա-Մուրզայի՝ արհեստներին վերաբերող հարցարանները։

Ամենաընդարձակը Ս. Լիսիցյանի «Ազգագրական հարցարան»-ն է (1946 թ.), որը կազմված է նախորդների հիման վրա և համակողմանիորեն ընդգրկում է հայ ժողովրդի կյանքն ու կենցաղը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 103