Ազարիկ (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազարիկ (այլ կիրառումներ)
Ազարիկ
Մահացել է1915
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Մասնագիտությունբժիշկ և դեղագործ

Ազարիկ, հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղագործական կրթություն է ունեցել և դեղագործ աշխատել։ 1915 թ. ապրիլին բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում, որտեղից աքսորվել է Չանղըրը՝ հայ մտավորականների խմբի հետ։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված թզբեհի (համրիչի) 99 հատիկներից մեկի վրա։ 1915 թ. նահատակվել է Դեյր-էլ-Զորի կողմերը։

Թզբեհի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թ. ապրիլի 11(24)-ին Թուր­քական կառավարության որոշումով Ստամբուլ­ի ոստիկանության նախապես կազմած ցուցակով ձերբակալվել են շուրջ 220 հայ մտավորականներ՝ բժիշկ­ներ, ու­սու­ցիչներ, լրագրողներ, գրող­ներ, դե­ղա­գործ­ներ, առևտրականներ, փաստաբաններ, հոգևորականներ, քաղաքական գործիչներ, որոնց բանտարկել են Կոս­տանդ­նու­պոլ­սի մերձակա Այաշ գյուղաքաղաքի բանտում։ Այստեղ նրանցից 45-ին սպանել են, իսկ մնացածին մի քանի օրից տեղափոխել Չանղրը քաղաքի աքսորավայրի բանտը։ Այստեղ սպանել են մոտավորապես ևս 80-ին։ Չանղրում աքսորյալներից մեկը՝ թաղապետ Վարդերես Աթանասյանը (նահատակվել է), ձեռքին եղած համրիչի (տերողորմյա, թզբեհ) 99 հատիկների վրա փորագրել է իր և բանտում գտնվող մյուս մտավորականների մի մասի անունների սկզբնատառերը, սակայն, քանի որ համրիչի հատիկները սահմանափակ էին, նա մի հատիկի վրա փորագրում է 2, ևս մեկի վրա 4 անուն։ Արդյունքում համրիչը հավերժացնում է 103 անուններ։ Համրիչի հատիկների շարքը կապող քարի վրա գրված է. "Չանղ­րը, 1915, ապ­րի­լի 11, Յի­շա­տա­կ": Ձեր­բա­կալ­վե­լուց մի քա­նի օր անց Վար­դե­րես Աթա­նա­սյա­նի տուն է գա­լիս մի թուրք կա­ռա­պան ու կնո­ջը՝ Սրբուհուն ասում. - "Ձեր ամու­սինն ինձ ժա­մա­ցույց նվի­րեց ու խնդրեց, որ այս մա­սուն­քը հանձ­նեմ ձեզ": Ու տա­լիս է այս համ­րի­չը։ Համ­րի­չը 1965 թ. Հա­յաս­տա­նի Պատ­մու­թյան թան­գա­րա­նին է նվի­րել Վար­դե­րես Աթա­նա­սյա­նի՝ 1946 թ. ֆրանսիայից ներգաղթած դուստրը՝ Էժենի Աթանասյան-Գուլբոլյանը (մահ. 1993 թ.)։ Հայաստանի պատմության թանգարանի գիտաշխատող Կարինե Ավագյանը համրիչին նվիրված գիրք է հրատարակել "Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի" (Ե., 2002), որում հրա­պա­րակ­ված են համ­րի­չի քա­րե­րի վրա մա­կագր­ված անուն­նե­րը և մի առան­ձին ցանկ (Վա­հան Ալ­թու­նյան, Կա­րա­պետ Թաշ­ճյան, Կո­մի­տաս, Մի­սաք Ճև­ա­հիր­ճյան, Գաս­պար Չե­րազ, Սի­ա­ման­թո, Ռու­բեն Սև­ակ, Դա­նի­ել Վա­րու­ժան և մյուս­ներ), որ­տեղ յու­րա­քան­չյուր ան­վան դի­մաց ներ­կա­յաց­ված են տե­ղե­կու­թյուն­ներ տվյալ ան­ձի վե­րա­բե­ր­յալ։ Ցան­կում ընդգրկ­ված 35 հո­գուն սպա­նել են, 61-ը ողջ են մնա­ցել։ 7 հո­գու վե­րա­բե­րյալ չի հա­ջող­վել տե­ղե­կու­թյուն գտնել։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պա­լա­քե­ան Գրի­գո­րիս ծ. վրդ., Հայ գող­գո­թան, Երև­ան, 1991։
  • Ավա­գյան Կա­րի­նե, Եղեռ­նա­հուշ մա­սունք կամ խոս­տո­վա­նողք և վկայք խա­չի, Երև­ան, 2002։
  • Ավա­գե­ան Կա­րի­ն է, «Չան­ղը­րըի 1915 թ. ապ­րի­լի 11, Յի­շա­տակ»… Թանգարանային ցուցանմուշը, «Հան­դէս Ամ­սօ­րե­այ», 2008, հ. 1-12