Ազատության համաշխարհային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազատության համաշխարհային օր

1955 թվականի Թայվանի նամականիշներից մեկը՝ ի պատիվ հակակոմունիստական նահատակների
Տեսակտոն
Ամսաթիվհունվարի 23
Տոնվում է Թայվան
Հաստատված1954
Ի հիշատակAnti-Communist Hero?

Ազատության համաշխարհային օր (չինարեն՝ 世界自由日), Չինաստանի Հանրապետության հիշարժան ամսաթիվ, որը նշվում է հունվարի 23-ին։ Նշվում է 1954 թվականից՝ Կորեական պատերազմի թայվանյան ռազմագերիների՝ հայրենիք վերադառնալու և ազատագրման առիթով։ Ամեն տարի նշվում է Ազատության և ժողովրդավարության համաշխարհային լիգայի կողմից։

Նախապատմություն և հիմնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեական պատերազմում հակակոմունիստական ընդդիմության կողմից մասնակցում էին ավելի քան 30 հազար թայվանյան չինացիներ (ըստ կարգավիճակի՝ նրանք համարժեք էին «ժողովրդական կամավորներին» ՉԺՀ)։ Նրանցից 14 հազարը գերի է վերցվել հյուսիսկորեական զորքերի կողմից։ Պատերազմի ավարտից հետո ստորագրված համաձայնության հիման վրա նրանք վերադարձել են Թայվան։ Հանդիսավոր հանդիպումը կայացավ 1954 թվականի հունվարի 23-ին Ցզիլունում[1]։

Նշելու ժամանակակից ձևը[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին WACL-ը վերանվանվեց Ազատության և ժողովրդավարության համաշխարհային լիգայի (WLFD): Հակակոմունիստական հակամարտության ապաակտիվացումը և Չինաստանի հանրապետության և ՉԺՀ միջև հարաբերությունների բարելավումը դրդեցին ստեղծելու Ազատության համաշխարհային օրը։ Ամեն տարի անցկացվում են տոնական միջոցառումներ՝ Գոմինդանի և WLFD-ի պաշտոնական դեմքերի մասնակցությամբ։ Այդ ժամանակ նաև պաշտոնապես վառում են Ազատության ջահը[2]։

2016 թվականի հունվարի 23-ի միջոցառմանը մասնակցել են Չինաստանի հանրապետության նախագահ Մա Ինցզյուն և WLFD նախագահ Ժաո Ինցին[3]։ Մա Ինցզյուն խոսել է Թայվանի՝ ժողովրդավարական սկզբունքների հաստատմաբ և ցամաքային Չինաստանի հետ ընկերական հարաբերությունների ամրապնդման նվաճումների մասին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «WLFD kicks off 2009 World Freedom Day celebrations». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
  2. Ազատության լիգայի կես դարը
  3. 世界自由日慶祝大會 圓山大飯店舉行
  4. 總統出席「2016年世界自由日慶祝大會暨世盟中華民國總會第59次會員代表大會」