Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերություն
Изображение логотипа
Տեսակկազմակերպություն և national Red Cross and Red Crescent society?
Երկիր Ադրբեջան
ՀապավումARCS
Հիմնադրված1920
ՆպատակներՀումանիզմի համար
Գլխադասային գրասենյակԱդրբեջան Ադրբեջան
Գլխավոր քարտուղարNovruzəli Aslanov?
նախագահՆովրուզալի Ասլանով
ՀիմնադիրAli-Agha Shikhlinski? և Ֆաթալի խան Խոյսկի
Կայքredcrescent.az և redcrescent.org.az
40°23'31.0"N 49°50'08.1"E

Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերություն (ադրբ.՝ Azərbaycan Qızıl Aypara Cəmiyyəti), Ադրբեջանում ամենամեծ մարդասիրական կազմակերպություններից մեկը; Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային ընկերության Ադրբեջանում գտնվող մասնաճյուղը[1]; Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժումը տարբեր երկրներում՝ կամավոր ընկերություններ, որոնք պատերազմի ժամանակ կազմակերպում են օգնություն ռազմագերիներին, վիրավոր և հիվանդ ռազմիկներին, խաղաղ պայմաններում՝ բնական աղետներից տուժածներին և վարակիչ հիվանդություններով տառապողներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը ստեղծվել է 1920 թվականի մարտի 10-ին՝ այդ ժամանակվա պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Ալիաղա Շիկլինսկու և Ֆաթալի Խան Խոյսկու նախաձեռնությամբ[2]։ Ալիաղա Շիկլինսկու կինը՝ Նիգառ Շիկլինսկին եղել է առաջին բուժքույր։ 1923-1991 թվականներին Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը նախկին ԽՍՀՄ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունի միության մի մասն էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կազմակերպության կողմից բուժքույրական դասընթացները կազմակերպվեցին։ Նրանք, ովքեր ավարտում են այդ դասընթացները, հազարավոր կյանքեր են փրկել ռազմադաշտերում։ Բայց Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային ընկերությունը փրկեց 400 հազար մարդ[3]։

1992 թվականի մարտին Ադրբեջանում բացվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը՝ շնորհիվ դիմումի Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Azerbaijan Red Crescent Society" James Madison University. December 12, 2016.
  2. Azerbaijan Red Crescent Society Global Hand/Crossroads Foundation Ltd.. December 12, 2016.
  3. "About Us" Արխիվացված 2022-06-15 Wayback Machine Azerbaijan Red Crescent Society