Ադամյան թատերախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ադամյան թատերախումբ, hայկական դրամատիկական թատերախումբ։ Կազմակերպվել է Հալեպում (1961)՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության և Հայ երիտասարդաց ընկերակցության տեղական վարչությունների նախաձեռնությամբ։ Ադամյան թատերախումբ է կոչվել Պետրոս Ադամյանի անունով։ Ռեժիսորն է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտ Պ. Քելեշյանը։ Խմբի կազմում են Հ. և Վ. Սամվելյանները, Պ. և Գ. Քելեշյանները, Հ. Միքայելյանը, Հ. Գալաճյանը, Ք. Գևորգյանը, Մ. Հրեշտակյանը և ուրիշներ։ Խաղացանկը կազմված է հայ և արևմտաեվրոպական հեղինակների դասական ու ժամանակակից գործերից։ Ադամյան թատերախումբը ներկայացումներ է տվել նաև Հոմսում (1962), Դամասկոսում (1967)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 66