Աբրակադաբրա
Աբրակադաբրան մոգական խոսք է կամ հմայախոսք, որը ներկայումս օգտագործվում է ձեռնածուների կամ աճպարարների կողմից բեմականացված ֆոկուսների ցուցադրման ժամանակ, և որին հին ժամանակներում բուժիչ կարողություններ էին վերագրում՝ գրելով համայիլների վրա։ Նման համայիլները կամ թալիսմանները հին հայկական ավանդույթներով կոչվում էին նաև շարժմակներ կամ բադնազարներ։
Բովանդակություն |
[խմբագրել] Բառի պատմությունը
ԱԲՐԱԿԱԴԱԲՐԱ բառի առաջին հայտնի հիշատակումը եղել է մ.թ. 2-րդ դարում De Medicina Praecepta կոչվող բանաստեղծական գործի մեջ, ձոնված հռոմեական կայսր Կարակալային,[1], որի հեղինակն էր բժիշկ Սերենուս Սամոնիկուսը [2]։ Լինելով Կարակալա կայսեր անձնական բժիշկը, Սերենուս Սամոնիկուսը բանաստեղծական ոճով դեղատոմս էր գրել, որտեղ բացատրել էր, որ եռանկյունու տեսքով փորագրված ԱԲՐԱԿԱԴԱԲՐԱ բառով համայիլ կրողը կբուժվի իր հիվանդությունից [1]
Ա - Բ - Ր - Ա - Կ - Ա - Դ - Ա - Բ - Ր - Ա
Ա - Բ - Ր - Ա - Կ - Ա - Դ - Ա - Բ - Ր
Ա - Բ - Ր - Ա - Կ - Ա - Դ - Ա - Բ
Ա - Բ - Ր - Ա - Կ - Ա - Դ - Ա
Ա - Բ - Ր - Ա - Կ - Ա - Դ
Ա - Բ - Ր - Ա - Կ - Ա
Ա - Բ - Ր - Ա - Կ
Ա - Բ - Ր - Ա
Ա - Բ - Ր
Ա - Բ
Ա
Նա ասում էր, իբր այս համայիլը նվազեցնում է հիվանդ մարդու վրա հիվանդության ոգու ունեցած ազդեցությունը։ Հայտնի է, որ այլ հռոմեական կայսրեր, այդ թվում Պուբլիուս Սեպտիմիուս Գետան [3] և Ալեքսանդր Սիվերուսը [4], Սերենուս Սամոնիկուսի բժշկական ուսմունքների հետևորդներն են եղել և ամենայն հավանականությամբ նույնպես օգտվել են այս հմայախոսքից։
[խմբագրել] Բառի ծագումնաբանությունը
Կան ենթադրություններ, որ բառը սեմական ծագում ունի.[5]
Ըստ 1911 թ. Էնսայքլոփիդիա Բրիտանիկա [6] հանրագիտարանի բառը կիրառվել է որպես մոգական բանաձև [7] Բասիլիդես [8] աղանդի գնոստիկների [9] կողմից, որով նրանք ոգեկանչել են բարերար ոգիների օգնությունը հիվանդությունների և փորձանքների դեմ։ Այն գտնվել է աբրաքսաս [10] կոչվող մոգական քարերի վրա, որոնց մարդիկ կրում էին որպես հմայական պահպանակներ կամ թալիսմաններ։ Հետագայում բառը կորցրել է գնոստիկների կողմից օգտագործված նախնական նշանակությունը և օգտագործվել ավելի շուտ նսեմացնող իմաստով (օրինակ էվոլյուցիայի տեսության վաղ շրջանի հակառակորդների կողմից), նշանավորելով մի հայեցակարգ կամ հիպոթեզ, որը փորձում է հասարակ լուծում առաջարկել ակնհայտորեն անլուծելի երևույթների համար, կամ մի բան, որն իբր իմաստալից հնչողություն ունի, բայց անհասկանալի է ու անհեթեթ։
[խմբագրել] Բառի ժամանակակից գործածումը
Մեր ժամանակներում բառը սովորաբար օգտագործվում է որպես բեմական հմայախոսք աճպարարների կամ նրանց կրկնօրինակող երգիծաբանների կողմից։
Աբրակադաբրա բառը արամերեն կամ արամեական լեզվով հնչում է. «Ավրահ քեդաբրա», և մոտավոր բառացի թարգմանությամբ նշանակում է «Ասելով արարում եմ»։
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ http://en.wikipedia.org/wiki/Caracalla
- ↑ http://en.wikipedia.org/wiki/Serenus_Sammonicus
- ↑ http://en.wikipedia.org/wiki/Publius_Septimius_Geta
- ↑ http://en.wikipedia.org/wiki/Alexander_Severus
- ↑ Michael Quinion, World Wide Words
- ↑ http://en.wikipedia.org/wiki/1911_Encyclop%C3%A6dia_Britannica
- ↑ http://en.wikipedia.org/wiki/Magical_formula
- ↑ http://en.wikipedia.org/wiki/Basilides
- ↑ http://en.wikipedia.org/wiki/Gnostic
- ↑ http://en.wikipedia.org/wiki/Abraxas_stones
[խմբագրել] Աղբյուրները
- Michael Quinion, World Wide Words
- Abracadabra Robert Todd Carroll, Skeptic's Dictionary
- Գագիկ Արծրունի. "Դիցարան հայոց" հանրագիտարանային բառարան (Արամազդ մատենաշար գիրք1), Երևան, 2003
[խմբագրել] Արտաքին հղումներ
- http://www.skepdic.com/abracadabra.html Abracadabra Robert Todd Carroll, Skeptic's Dictionary