Աբբասիի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբասիի Բնակավայր
Աբասիի Բնակավայր

Աբբասիի տուն, խոշոր պատմական շենք Իրանի Սպահանի նահանգի Քաշան քաղաքում։

Կառույցը ստեղծվել է 18-րդ դարում և հանդիսանում է քաշանական մշակույթի այդ ժամանակահատվածի մեծ նմուշ[1]։ Ըստ որոշ տեղեկությունների՝ շենքը պատկանել է ազդեցիկ աստվածաբանի։ Աբբասիի տունը ունի չորս ներքին բակ՝ լողավազաններով, շենքի տարբեր տարածքները նախատեսված էին տարբեր նպատակների համար՝ միայն հյուրերի կամ միայն տանտերերի համար։

Տան մի հատվածում տեղադրված է եղել հայելիների առաստաղը, որը արհեստական լուսավորության ժամանակ պետք է աստղերի հետ գիշերային երկնքի նմանություն ստեղծեր։ Տունը բավականին գեղեցիկ է զարդարված։ Պատերը զարդարված են փորագրություններով, գմբեթը պատրաստված է այնպես, որ լույսի ներթափանցումը բնակելի տարածք, կանխում է օդի ջերմաստիճանի չափազանց մեծ բարձրացումը։ Կառույցում կան նաև գաղտնի մուտքեր, որոնք ստեղծված են հարձակումների կամ արտակարգ դրություն ժամանակ բնակիչների փախուստի համար։

Այժմ շենքը թանգարան է և պահպանվում Է Իրանի մշակութային ժառանգության կազմակերպության կողմից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]