Աբաշիձեներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբաշիձե տոհմի գերբը

Աբաշիձեներ (վրաց.՝ აბაშიძეები), Իմերեթի իշխանական տոհմ։

Տոհմը սկիզբ է առել խոր հնադարում։ Նրան նախնի Աբեշին VII դարում[1] վրաց թագավոր Արչիլ II-ից[1] ստացել է բնակեցված տարածքներ ու թավադի, այսինքն՝ իշխանի կոչում։ Տոհմն առանձնակի փառքի է հասել XVII դարի վերջին ու XVIII դարում։ Աբաշիձե իշխանները հայտնի են որպես Իմերեթի թագավորի հզոր վասալներ, որոնք հաճախ կռվել են նաև հենց թագավորի դեմ։ 1701—1707 թվականներից Գեորգի Աբաշիձեն արդեն թագավորում էր Իմերեթում։

1825 թվականի սեպտեմբերի 20-ին առաջին անգամ հիշատակվել են որպես իշխաններ. նրանց մասին գրվել է Թիֆլիսի նահանգի տոհմաբանական գրքի V բաժնում։ 1876 թվականի հուլիսի 29-ին շտաբ-ռոտմիստր իշխան Սիմոն Աբաշիձեին թույլատրվում է իր գերբին ու ազգանվանն ավելացնել իր աներոջ՝ մայոր Սեմյոն Գորլենկոյի գերբն ու ազգանունը և այդուհետ կոչվել իշխան Աբաշիձե-Գորլենկո՝ պայմանով, որ այդ ազգանունն անցնի միայն եկող սերնդի ավագ ներկայացուցիչներին։

Գերբի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծաթագույն ֆոնի վրա պատկերված է դեպի ձախ վարգող սև ձի է, որի վերևում խաչաձև երկու կապույտ թրեր են։ Ծիրանու վերևում իշխանական թագ է, իսկ դրա վերևում՝ ոսկե դաստապանով արծաթե կեռ թուր։

Վահանի վերևում ազնվականական սաղավարտ է, դրա վերևում՝ դեպի ձախ ծառս եղած սև ձի՝ կարմիր աչքերով ու լեզվով։ Վահանը բռնում են երկու ոսկեգույն առյուծներ՝ կարմիր աչքերով ու լեզվով։ Գերբը զարդարված է ծիրանագույն արքայական թիկնոցով՝ ոսկեգույն ծոպերով ու ոսկեգույն ժապավեններով, որի վերևում իշխանական թագ է։

XIV, 5

Իշխան Սիմոն Կայխոսրով Աբաշիձե-Գորլենկոյի գերգը (Գերբը բաժանված է երկու մասի. աջ կողմում պատկերված է Աբաշիձեների գերբը, ձախ կողմում՝ Գորլենկոների գերբը) ներառված է Ռուսական կայսրության ազնվական տոհմերի գերբերի ընդհանուր գրքի 14 բաժնում, էջ 5։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Абашидзе // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Абашидзе // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона ։ в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Долгоруков П. В. Российская родословная книга. — СПб.։ Тип. Э. Веймара, 1856. — Т. 3. — С. 467-468.
  • Руммель В. В., Голубцов В. В. Родословный сборник русских дворянских фамилий. — Т. 1. — С. 596—601, 607—608.
  • Род:Абашидзе на Родоводе