Ան արտաքին հոլովում
(Վերահղված է «Ան» արտաքին հոլովումից)
«Ան» արտաքին հոլովում, ժամանակակից հայերենի հոլովումներից։
Ժամանակակից արևելահայերենում «Ան» արտաքին հոլովման են պատկանում՝
- Գրաբարում Ն վերջնահնչյուն ունեցող բառերի մի մասը։ Դրանք այն միավանկ բառերն են, որոնց հոգնակին կազմվում է ներ վերջավորության միջոցով։ Օրինակ՝ մուկ - մկան, ձուկ - ձկան, լեռ - լեռան և այլն։
- Ում ածանցով կազմված բառերը, օրինակ՝ շարժում - շարժման, երդում - երդման։
- Գարուն, աշուն, ամառ, ձմեռ բառերը. սրանք չունեն ներգոյական հոլով։
- Մահ և մանուկ բառերը[1]։
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
---|---|---|
Ուղղ. հոլով | ձուկ(ը) | ձկներ(ը) |
Սեռ. հոլով | ձկան | ձկների |
Տր. հոլով | ձկան(ը) | ձկների(ն) |
Հայց. հոլով | ձուկ(ը) | ձկներ(ը) |
Բաց. հոլով | ձկանից | ձկներից |
Գործ. հոլով | ձկով | ձկներով |
Ներգ. հոլով | ձկում | ձկներում |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Վ. Սահակյան, Վ. Սահակյան, Հայոց լեզուն հարցերում և պատասխաններում, Հրազդան, 2009, էջ 60։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002։