Ֆիլէմբրիոգենեզ
Արտաքին տեսք
Ֆիլէմբրիոգենեզ' (հին հունարեն՝ φῦλον) - ցեղ, սեռ, տեսակ և էմբրիգոնեզ՝ սաղմնաբանություն բառերից), օրգանիզմների անհատական զարգացման՝ օնտոգենեզի փոփոխությունը էվոլյուցիայի ընթացքում։
Տերմինն առաջարկել է Ա․ Ն․ Սներցովը 1910 թվականին։ Համաձայն ֆիլէմբրիոգենեզի տեսության, ֆիլոգենեզի սկզբնապատճառ են հանդիսանում օնտեգենեզի փոփոխությունները, առանց որոնց սերունդները չեն տարբերվի նախնիներից։ Ֆիլոգենեզն, այսպիսով, իրենից ներկայացնում է տարբեր օնտոգենեզների հաջորդականություն։ Ֆիլէմբրիոգենեզի միջոցով կարող է փոփոխվել ինչպես ողջ օրգանիզմի, այնպես էլ նրա առանձին մասերի զարգացման ընթացքը, ընդ որում՝ օնտոգենեզի ցանկացած փուլում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Северцов А. Н., Собр. соч., т. 3, М. — Л., 1945, с. 361—452; т. 5, М. — Л., 1949, с. 372—456
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |