Jump to content

Ֆիզիկայի հայկական հանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիզիկայի հայկական հանդես
Տեսակհանդես
Հապավումչունի
Լեզուանգլերեն
Գլխավոր խմբագիրԿարեն Ղամբարյան
ՀրատարակիչՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
ԵրկիրՀայաստան - Առցանց
Հրատարակության պատմություն2008-ից մինչ հիմա
Հաճախականությունեռամսագիր
DOI10.52853/18291171
Կայքflib.sci.am/journal/arm/Phys/

Ֆիզիկայի հայկական հանդես (անգլերեն՝ Armenian Journal of Physics), մի վերանայված ֆիզիկայի գիտական էլեկտրոնային և ազատ մատչելիությամբ եռամսյա հանդես է, որը լույս է տեսնում 2008 թվականից։ Հրատարակիչն է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան, և այն հրատարակվում է միայն առցանց։ Այն ընդունում է բնօրինակ ներդրումներ, վերանայող հոդվածներ, կարճ հաղորդակցություններ, ասուլիսի արձանագրություններ, համակարգչային ծրագրեր, ասպիրանտուրայի թեզերի կարճ պարունակություններ, ինչպես նաև այլ գիտական տեղեկատվություն տեսական, փորձառական, և կիրառական ֆիզիկայում և էլեկտրոնիկայում, որոնք գրվել են անգլերենով, և կարող են լինել աշխարհի որևէ երկրից[1]։

Հոդվածները ընդունվելուց հետո անմիջապես տեղադրվում են համացանցում։ Հոդվածները մատչելի են բոլորին՝ անվճար, հնարավորինս տարածված ունկնդիրներին հասանելի լինելու համար։ Հանդեսի կայքը նաև օգտագործում է համացանցը՝ տեղադրելու դինամիկ, բացմագույն գրաֆիկներ և հղումներ ներքին և արտաքին աղբյուրների։

  1. «Ֆիզիկայի հայկական հանդես». Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին.