Jump to content

Օտարում (փիլիսոփայություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օտարում (այլ կիրառումներ)

Օտարում փիլիսոփայական–սոցիոլոգիական հասկացություն, որը բնութագրում է հակամարտ հասարակարգում մարդու գործունեության և դրա արդյունքների վերածումը նրան խորթ և նրա վրա իշխող ինքնուրույն ուժերի։

Օտարման գիա․, դիալեկտիկական–մատերիալիստական տեսությունը տվել է Կ․ Մարքսը։ Օտարման բուրժ․ մեկնաբանումներին բնորոշ են հակապատմականությունը (օտարման երևույթի տարածումը մարդկության ողջ պատմության վրա, դրա ներկայացումը իբրև մարդկային կեցության անհաղթա– հարելի ողբերգական հատկանիշի), հոգեբանականացումը (օման օբյեկտիվ պատճառների Փոխարինումը սոսկ դրա սուբյեկտիվ ընկալմամբ՝ անզորության, ունայնության և այլն զգացումներով), տեխնիկայի ֆետիշացումը (օտարման պատճառների հանգեցումը լոկ աեխ․ գործոններին, ինչպես նաե՝ օտարման հաղթահարման բխեցումը բացառապես գիտատեխ․ առաջընթացից և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 577