Օիդիում, խաղողի վազի ալրացող, խաղողենու վտանգավոր հիվանդություն։ Հարուցիչը Uncinula necator ալրացողային սունկն է։ Վարակվում են տերևները, ծաղկաբույլերը, ողկույզները։ Բույսի հիվանդ օրգանները պատվում են սպիտակամոխրագույն փոշենման փառով։ Օիդիումը տարածված է խաղողագործ, բոլոր շրջաններում։ Պայքարի միջոցառումները․ փոշոտում աղացած ծծմբով։ Վեգետացիայի ընթացքում կա տարվում է 4 փոշոտում։ Սովորական ծծմբի փոխարեն կարելի է օգտագործել ծծմբի 1%-անոց սուսպենզիա և ծծումբ պարունակող թրջվող փոշիներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 525)։