Քննարկում:Ֆերմենտ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Չնայած լաբորատոր պայմաններում իրականացվել են 5-6 ֆերմենտների` ռիբոնուկլեազի, լիզոսոմի և ցիտոքրոմի սինթեզը․․․»

Ռիբոնուկլեա՞զ, թե՞ ռիբենուկլիուս։ Կենսաբանությունը լավ չեմ հիշում դպրոցից, կարող է սրանք տարբեր բառեր են։ Վազգեն 10:54, 16 Հունիսի 2010 (UTC)[reply]

Ռիբոնուկլեազ: Սա ֆերմենտ է: Ճիշտն ասած, չիմացա, թե ձեր նշածը ինչ միացություն է: Գուցե ռիբոնուկլեազի ինչ - որ այլ անվանումն է, համենայնդեպս, ես ոչ մի տեղ այն չեմ հանդիպել: Ինտերնետում էլ փնտրեցի, էլի այդպիսի միացություն չկա:) Դատարկություն 15:10, 11 Օգոստոսի 2010 (UTC)[reply]

Սպիտակուցներ և ռիբոսոմներ?[խմբագրել կոդը]

Չգիտեմ ով է խմբագրել այս հոդվածը, բայց հստակ երևում է, որ բիոքիմիայից չափազանց հեռու մեկը: Ինչպես կարելի է գրել, որ ֆերմենտները սպիտակուցներ և ռիբոսոմներ են, երբ որ կան հազարավոր այլ միացություններ որոնք ոչ սպիտակուց են, ոչ էլ ռիբոսոմ, բայց կատարում են էնզիմային ֆունկցիաներ: Խնդրում եմ բացեք ցանկացած ժամանակակից բիոքիմիայի գիրք, կամ ներկայացրեք ձեր հոդվածը ԵՊԲՀ-ի կենսաքիմիայի ամբիոն, մինչև Վիկիփեդիայում նման հոդված գրելը:– Այս անստորագիր գրառման հեղինակն է 99.116.89.74 (քննարկում|ներդրումներ) 18:06, 24 Նոյեմբերի 2010 մասնակիցը։

Ողջույն։ Չգիտեմ, թե ով է գրել հոդվածը։ Բայց եթե կարող եք ուղղել այն կամ հեռացնել սխալ տեղեկությունները, ապա ազատ զգեցեք ձեզ։ --Vacio 14:13, 24 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]
Ողջույն:) Հարգելի անստորագիր, եթե Դուք ինչ-որ մեկին մեղադրում եք ինչ-որ բանի մեջ, պիտի որ համապատասխան գիտելիքներ ունենաք, իսկ ռիբոսոմը ռիբոզիմից չտարբերելը իմ մեջ արդեն թերահավատություն է առաջացնում:): Դատարկություն 17:35, 24 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]

Պրոդուկտ-ի հարցը[խմբագրել կոդը]

Չեմ հասկանում, թե ինչու, բոլոր «պրոդուկտ» բառերը փոխարինել եք «արդյունք» բառով: «Ռեակցիայի արդյունքը» ո՞րն է: Կա քիմիական ռեակցիայի վերջնանյութ տերմինը, բայց սա չի կարելի օգտագործել, քանի որ էստեղ ներկայացվում է կենսաքիմիական ռեակցիայի մեխանիզմ ու էստեղ «պրոդուկտ» ասելով մի փոքր այլ բան նկատի ունեն, քան «վերջնանյութ» ասելով: Նույն տրամաբանությամբ պետք էր բոլոր «սուբստրատ» բառերը փոխարինել` «հիմք» բառով: Դատարկություն 09:38, 18 Հուլիսի 2011 (UTC)[reply]

Որտև շատ խորթ էր հնչում։ “Արդյունքի” մասին էլ եմ, չնայած, համամիտ՝ սխալ են երկուսն էլ։ Իսկ “ելանյութ”-“վերջնանյութ” տարբերակի մասի՞ն ինչ կարծիքի եք։ Ահա հատված ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքեր համար նախատեսված “Ընդհանուր Կենսաբանության” 10-րդ դասարանի դասագրքից (էջ. 57).
“Ֆերմենտների ներգործությունն իրականանում է յուրահատուկ ելանյութի կամ ելանյութերի հետ նրա փոխազդեցության և կամպան միջոցով՝ ֆերմենտի որոշակի հատվածում՝ ակտիվ կենտրոնում, որից հետո այդ նյութը ենթարկվում է փոխակերպման։ Կան ֆերմենտներ, որոնք փոխազդում են նաև վերջնանյութի կամ վերջնանյութերի հետ. դրա հաշվին շատ ռեակցիաներ դարձելի են։” DaemonDice 14:45, 18 Հուլիսի 2011 (UTC)[reply]
Նաև այս հրամանում գտա “նպատակային արգասիք” տարբերակը, սակայն համոզված չեմ, որ այն թեմայի նյութին է վերաբերում։ Հոդվածում նաև հանդիպում է “կենսատեխնոլոգիական արգասիքին” բառակապակցությունը, որը, ենթադրում եմ, ռուսերեն թարգմանվում է որպես «биотехнологический продукт»։ Ամեն դեպքում “ելանյութ”-“վերջնանյութ”-ն իմ կարծիքով ավելի բնական ու գեղեցիկ է հնչում։ Առաջարկում եմ որոշվել և գոնե ժամանակավորապես տարբերակներից մեկն ընտրել, մինչև վերջնականորեն պարզվի, թե որն է ճիշտը։ DaemonDice 16:37, 22 Հուլիսի 2011 (UTC)[reply]
Դե ինձ թվում է ավելի հարմարը ելանյութ-վերջնանյութն է, չնայած ես սրա ճշմարտացիության վրա կասկածում եմ, որովհետև ես սովոր եմ պրոդուկ-սուբստրատ տարբերակին: Իսկ հարմար չի լինի սուբստրատ-վերջնանյութ թողնել?:) Դատարկություն 19:21, 23 Հուլիսի 2011 (UTC)[reply]
Հիմիկվա դրությամբ ես էլ եմ դա որպես հնարավոր լուծումերից ամենաընդունելին տեսնում, քանի որ ելանյութի վերաբերյալ համոզված չեմ, որ այն ենթատեքստին լիովին համապատասխանում է։ Եթե համաձայն ես՝ արի “սուբստրատ-վերջնանյութ” սարքենք և առաջին “սուբստրատի” կողքին փակագծված ելանյութն ավելացնենք, մինչև ոլորտում գործող այլ մասնակիցները կամ հյուրերը այս քննարկմանը իրենց կողմնակի հայացք տրամադրող կարծիքները չավելացնեն։ DaemonDice 16:15, 24 Հուլիսի 2011 (UTC)[reply]

Ծանոթագրություններ ?[խմբագրել կոդը]

Հոդվածն առանց ծանոթագրությունների է; Սիրով` --Ապատ63 (քննարկում) 09:33, 16 Հունվարի 2018 (UTC)