Քննարկում:Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ողջույն: Կարելի է իմանալ, թե ինչու է Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ էջը համարվում «հետաքրքրությունների կոնֆլիկտ ունեցող հոդված»?--Մանոն (քննարկում) 08:11, 18 Փետրվարի 2021 (UTC)

Բարև Ձեզ, Մանոն, հոդվածն ամբողջապես վերցված է հոդվածի սուբյեկտի կայքից, իսկ համացանցում կարծես թե այլ աղբյուրներ բացակայում են։ Միևնույն ժամանակ, առկա են բազմաթիվ ոչ հանրագիտարանային տեղեկություններ (դիմումի ձև, հեռախոսահամար, և այլն), որնք պետք է մաքրել և բերել հնարավորինս հանրագիտարանային տեսքի, քանի որ ավելի շատ գովազդ է հիշեցնում։ --Narek75 (քննարկում) 08:45, 18 Փետրվարի 2021 (UTC)

Հարգելի Narek75, կաշխատեմ տեղեկությունը բերել հանրագիտարանային տեսքի, այսինքն հեռախոսահամար, դիմումի ձև պետք է հանել, այո? Բայց համացանցում իսկապես այլ աղբյուրներ բացակայում են, փնտրել եմ: Խնդրում եմ հեռացրեք «հետաքրքրությունների կոնֆլիկտ ունեցող հոդված»-ների ցանկից )) Հարգանքով՝ --Մանոն (քննարկում) 09:50, 18 Փետրվարի 2021 (UTC)

Մանոն ջան, հենց ավարտուն տեսքի բերեք, կաղապարի հեռացման շուրջ որոշում կընդունենք։ Հուսով եմ ինձ ճիշտ հասկացաք, ես չեմ փորձում բարդություններ առաջացնել, պարզապես չեզոք և հանրագիտարանային տեսքի բերելը խիստ կարևոր է։ Հաճելի խմբագրումներ։ --Narek75 (քննարկում) 10:49, 18 Փետրվարի 2021 (UTC)

Narek75 ջան, շնորհակալ եմ: Այսօր հասցրեցի որոշ փոփոխություններ անել, բայց կան էլի անելիքներ, կշարունակեմ աշխատել: Շնորհակալ եմ ճիշտ դիտողությունների համար: --Մանոն (քննարկում) 12:43, 18 Փետրվարի 2021 (UTC)

Narek75 ջան, որ խնդրեմ, կնայեք էջը փոփոխություններից հետո:--Մանոն (քննարկում) 09:09, 22 Փետրվարի 2021 (UTC)

Այ հիմա, ինձ թվում է, հա Մանոն ջան։ --Narek75 (քննարկում) 19:43, 22 Փետրվարի 2021 (UTC)

Շնորհակալ եմ աջակցության համար Narek75 ջան )) --Մանոն (քննարկում) 08:22, 23 Փետրվարի 2021 (UTC)