Քննարկում:Թուրքիայի զինված ուժեր

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիֆիկացում և հանրագիտարանային ոճ[խմբագրել կոդը]

Հոդվածում առկա են հետևյալ թերությունները.

  • տեղեկաքարտը լրացված է թերի,
  • սխալ դրված ներքին հղումներ, որոնք էլ բերում են լրացուցիչ կարմիր հղումներ,
  • առկա են բազմաթիվ հապավումներ (ԴԲ, ՑԶ, ՀԿՌՀ), որոնք գուցե ծանոթ են հոդվածագրին, սակայն ոչ սովորական ընթերցողին, իսկ սա հանրագիտարան է, և պարունակությունը պետք է հասանելի լինի բոլորին,
  • պատկերների առատության պատճառով տուժում է տեքստային մասը և դրա դասավորվածությունը,
  • բազմաթիվ չաշխատող կաղապարներ, որոնք թարգմանության ժամանակ չեն հանվել:--Արամ քննարկում 21:59, 27 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Հապավումները համապատասխան տեքստում բացատրված են. նախ գրված է ՛՛դաշտային բանակ՛՛, ապա՝ հապավումը՝ ԴԲ, որից հետո կիրառվել է ԴԲ-ն: Նույն կերպ՝ ՛՛ցամաքային զորքեր՛՛, որից հետո՝ հապավումը՝ ՑԶ, ապա կիրառվում է վերջինս: Վերջապես այդ նույնը կատարված է ՀԿՌՀ-ի պարագայում՝ ՛՛համազարկային կրակի ռեակտիվ համակարգ՛՛: Անգլերեն Վիքիպեդիայում ոչ ոք MLRS-ը չի բացում, քանի որ բոլորի համար պարզ է, որ դա մեր ՀԿՌՀ-ն է, իսկ ռուսերեն Վիքիպեդիայում՝ РСЗО-ն, որը նույն այդ ՀԿՌՀ-ն է: Էլ չեմ խոսում ՀՕՊ-ի (ПВО) և ՌԷՊ-ի (РЭБ) մասին, որոնք մարտական ապահովման տեսակներից են՝ ՛՛Հակաօդային պաշտպանություն՛՛ և ՛՛Ռադիոէլեկտրոնային պայքար՛՛... Պետք է ասեմ, որ անգլախոս և ռուսախոս հասարակությունը, այն էլ իրենց Վիքիպեդիաներում աշխատողներն ու ընթերցողները, շատ ավելի լավ է ծանոթ ռազմական տերմինաբանությանը... Բայց, ըստ իս, դա չի նշանակում, որ մենք պետք է ետ մնանք...--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 17:55, 29 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Հարգելի Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, սպասում ենք Ձեր արձագանքին:--Արամ քննարկում 09:08, 28 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

ՏԵՂԵԿԱՔԱՐՏԸ ԵՍ ՉԵՄ ԱՐԵԼ... Հնարավորության դեպքում փոխեք... Առայժմ չեմ կարողանում հեռացնել...--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 09:38, 28 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Նկարները ևս փորձեք կատարելագործել... Դրանք վերցված են թուրքական Վիքիպեդիայից և այնտեղ լավ էլ դիտվում են ու տեքստին չեն խանգարում... Մեր թշնամու մասին ինչքան շատ տեղեկատվություն ունենանք, այդ թվում՝ իլյուստրացիաներով, այնքան լավ...--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 09:38, 28 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Ես չեմ արել-ը հիմնավորում չէ, տեղեկաքարտը հեռացնել նույնպես պետք չէ, ուղղակի պետք է լրացնեք, նկարների որոշ մասը ոչ ազատ պատկերներ են, ուստի մեզ մոտ չի արտացոլվում, պետք է նույնպես հեռացնեք: Իսկ ներքին հղումների, բազմաթիվ ոչինչ չասող հապավումների, չաշխատող կաղապարների մասին պատասխան չեղավ: Այս տեսքով հոդվածը ենթակա է ջնջման:--Արամ քննարկում 09:44, 28 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]


Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, տեղեկաքարտում նկարը ավելացրեցի, որը ոչ ազատ պատկեր է, այսինքն հոդվածում բացառվում են այլ ոչ ազատ պատկերները: Թուրքական զինված ուժերի տարբերանշանները կաղապարների տեսքով են, դրանք պետք է թարգմանել հայերեն և ստեղծել այդ կաղապարները Հայերեն Վիքիպեդիայում: Եթե թարգմանեք, ես կաղապարները պատրաստ եմ ստեղծել և դրանով օգնել Ձեզ:--Արամ քննարկում 16:15, 28 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]