Jump to content

Քանդակագործության Ազգային պարկ-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քանդակագործության Ազգային պարկ-թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԳյումրի
Հիմնադրվել է2013
Մակերես44,35 կմ²
ՏնօրենԱրթուր Գևորգյան
Քարտեզ
Քարտեզ

Քանդակագործության Ազգային պարկ-թանգարան, գտնվում է Հայաստանի Գյումրի քաղաքում, տարածքը կազմում է 44.35 կմ2։ Հիմնադրվել է 2013 թվականին Գյումրու «Մշակութային Էքսպերիմենտալ Կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ և Հայաստանի մշակույթի նախարարության, Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ[1]։

Քանդակագործության Ազգային պարկ-թանգարանը ունի մեկ՝ Ժամանակների համերաշխության մշակութային համալիր կամ Մայր Հայաստան հուշահամալիրի տարածք՝ հատկացված է Կումայրի պատմամշակութային արգելոց թանգարանի Քանդակագործության Ազգային պարկ-թանգարան մասնաճյուղին և քանդակների հինգ պուրակներ․ Պարկային քանդակների պուրակ, Հայկական ազատամարտի ու ֆիդայական շարժման պուրակ (վերջին երկուսը Հաղթանակի զբոսայգու հատված-համայնքային սեփականություններն են), Հայ մտավորականների պուրակ, որը դրամատիկական թատրոնի մերձակա հրապարակ-համայնքային սեփականությունն է և Նանե հոթել քանդակների պուրակը՝ մասնավոր սեփականություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]