Քաղաքական վարք
Քաղաքական վարք (անգլ.՝ political behavior), Քաղաքական վարքը իրենից ներկայացնում է իշխանության իրացման գործում ցանկացած տիպի մասնակցության ձև (կամ հակազդեցությունը դրա իրացմանը), որը դրսևորվում է ֆորմալ կազմակերպություններում և մասսայական շարժումներում քաղաքացիների ակտիվությամբ, ինչպես նաև քաղաքական համակարգի տարաբնույթ տարրերի մեջ ընդգրկվածությամբ կամ դրանցից գիտակցված մեկուսացմամբ, հասարակական կարծիքի, քաղաքական ինստիտուտների կամ իշխող քաղաքական խմբերի վրա ազդելու նպատակով քաղաքական հայացքների հրապարակային մանիֆեստացիայով[1]։ Քաղաքական վարքը քաղաքական գործունեության և քաղաքական մասնակցության դրսևորումներից է, այսինքն՝ թե ինչպես է մարդը իրեն դրսևորում այս կամ այն իրավիճակում որոշակի քաղաքական իրադարձությունների ընթացքում։ Ընդ որում տարբեր վարք են դրսևորում նաև քաղաքական իրադարձության մասնակիցները։ Վարքային նման դրսևորումները, քաղաքական սուբյեկտների և քաղաքականության մասնակիցների գործողությունների միջև տարբերություններն ու առանձնահատկությունները համարվում են քաղաքական վարքի արտահայտություն[2]։ Քաղաքական վարքը համակողմանի երևույթ է, որը ենթադրում է քաղաքական մասնակցություն և որոշակի քաղաքական ակտիվություն։ Քաղաքական վարքի առանձնահատկությունները ձևավորվում են մի շարք գործոնների ազդեցության ներքո, որոնք ունեն անհատական և խմբային բնույթ, ինչպես նաև կապված են տվյալ երկրում գոյություն ունեցող քաղաքական իրավիճակից և ստեղծված քաղաքական մշակույթից[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ազգային հանրագիտարանայյին ծառայության կայք». Արխիվացված է օրիգինալից 2017-06-02-ին. Վերցված է 2017-10-01-ին.
- ↑ http://all-politologija.ru/knigi/osnovy-sociologii-i-politologii-kozyrev/politicheskoe-povedenie
- ↑ http://www.lomonosov-fund.ru/enc/ru/encyclopedia:0126694:article#Политическое поведение, политическая деятельность, политическое участие и политическая активность: взаимодействие между понятиями