Քաղաքական բլեֆ
Appearance
Քաղաքական բլեֆ (անգլ.՝ bluff-խաբեություն) քաղաքական գործունեության մեջ բավականաչափ հաճախ հանդիպող և քաղաքական զործչի անձնային որակներին վերաբերող երևույթ, երբ մրցակիցներին կամ հակառակորդներին վախեցնելու կամ խաբելու նպատակով օգտագործվում է հնարանք. պարծենկոտություն գոյություն չունեցող կամ ուռճացված ուժերի ու միջոցների վերաբերյար։ Բլեֆը հակառակորդի վրա քաղաքական ներգործության եղանակներից է։ Քաղաքական իրադարձությունների և կուսակցությունների ու դրանց առաջնորդների գործողությունների քաղաքագիտական վերլուծությունը ենթադրում է վերջիններիս կողմից հնարավոր բլեֆի հաշվի առնումը և համապատասխան (այդ թվում՝ կանխարգելիչ) արձագանքումը։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва