Jump to content

Փոլ Իգնեյշըս ռազմանավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ-ի Ռազմածովային նավատորմի Արլեյ Բյորք (Arliegh Burke) դասի կառավարվող հրթիռների «USS Paul Ignatius (DDG 117)» կործանիչը պատրաստվում է կայանել Մայպորտ ծովային կայանում (31 հուլիսի, 2019)։ Փոլ Իգնատիուսը շահագործման է հանձնվել Ֆորտ Լոդերդեյլում, 2019 թվականի հուլիսի 27-ին և հանգրվանել է Մայպորտ (Ֆլորիդա) ռազմածովային կայան։

Փոլ Իգնեյշըս (USS Paul Ignatius), կամ Փոլ Իգնաթիուս (Փոլ Իգնատոսյան) հրթիռային հածանավ, ԱՄՆ–ի 36-րդ նախագահ Լինդըն Ջոնսընի օրոք 1967-1969 թթ․ ռազմածովային նախարար և Երկրորդ Աշխարհամարտին որպես ռազմածովային լեյտենանտ մասնակցած հայազգի Փոլ Ռոբերտ Իգնատիոսյանի (Paul Ignatius) անվամբ կոչվող հզոր արդիական ռազմանավ[1]։

Նավը կառուցվել է Ինգալս Շիփբիլդինգում՝ Ingalls Shipbuilding, որը ԱՄՆ-ի ամենահզոր և հայտնի ռազմական նավաշինարաններից մեկն է, եթե ոչ ամենաառաջնակարգը։ Նավը հիմնադրվել է 2015 թվականի հոկտեմբերի 20-ին[2]։ Այն ջրարկվել է 2016 թ. նոյեմբերի 12-ին[3]։ Նավի հովանավորն է Նենսի Իգնատոսյանը՝ Nancy W. Ignatius, ով ԱՄՆ-ի 1967-1969 թթ. հայազգի ռազմածովային նախարար Փոլ Ռոբերտ Իգնատոսյանի՝ Փոլ Իգնեյշըսի տիկինն է։ Նավը օծվել է քրիստոնեական ծեսով 2017 թ. ապրիլի 8-ին[4]։

Նավի գործարկումը և ԱՄՆ ռազմածովային նավատորմի կազմում ծառայության անցնելը տեղի է ունեցել 2019 թվականին, երբ ավարտվել է նրա անձնակազմի լիակատար համալրումը։

Մարտավարատեխնիկական բնութագրիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռազմանավի զինանշան

Այս ռազմանավը պատկանում է ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի ներկայիս ամենատարածված ու հզոր դասին՝ Արլեյ Բյորք՝ Arleigh Burke, հանդիսանում է էսկադրային ականակիր, իսկ իրականում՝ հրթիռային հզոր հածանավ է, ենթադասը՝ Flight IIA:

  • Ջրատարողությունը՝ 9200 LT:
  • Երկարությունը՝ 510 ոտնաչափ։
  • Ջրանստվածքը՝ 33 ոտնաչափ։
  • Շարժիչ համակարգը՝ 4 հատ General Electric LM2500-30 գազատուրբիններ, 2 շաֆթերով, հզորությունը՝ 100000 shp|MW|lk=in

Նավի անձնակազմը՝ 380 նավասպա և նավաստի։

Սպառազինություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ռազմանավի սպառազինությունը արդիական և հզոր է, դարձնելով այն ԱՄՆ ռազմածովային նավատորմի հզորագույն հարվածային ուժերից մեկը։

  • 1 × 32 cell, 1 × 64 cell Mk 41 ուղղահայաց արձակման համակարգեր, 96 × RIM-66 Standard կամ RIM-66 SM-2 հրթիռներ, BGM-109 Tomahawk հրթիռներ կամ RUM-139 VL-Asroc հրթիռներ
  • 1 × 5"/54 տրամաչափի Mark 45 թնդանոթ 5 դյույմանոց, 2 × M242 Բուշմաստեր՝ Bushmaster#Naval|25 mm Mk 38]], 4 × M2 Browning|.50 cal (12.7 mm) թնդանոթներ,
  • 2 × Mark 46 տորպեդներ՝ torpedo|Mk 46՝ եռակի տորպեդային արձակման սարք,
  • 1 × 20մմ տրամաչափի Phalanx CIWS

Ռազմանավի վրա կա երկու հատ SH-60 Սի Հոք՝ Sea Hawk ուղղաթիռ՝ մարտական, հետախուզական և ընդհանուր ապահովման նպատակներով։

Փոլ Իգնեյշըս՝ Paul Ignatius ռազմանավը կլինի 2-րդը նախապես պլանավորված 8 միավոր Flight IIA "technology insertion" նավերի շարքում, որը կպարունակի Flight III ենթադասի ռազմանավերի տարրեր, որոնք կսկվեն DDG-124 ռազմանավով։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "NNS Announcement", cite press release|url=http://www.navy.mil/submit/display.asp?story_id=74367%7Ctitle=Navy(չաշխատող հղում) Names Next Two Destroyers|publisher=Navy News Service|id=NNS130523-13|date=23 May 2013|accessdate=25 August 2016}}
  2. «Ingalls Shipbuilding Authenticates the Keel of Paul Ignatius (DDG 117)» (Press release). Huntington Ingalls Industries. 2015 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  3. "ddg-117lau".cite press release|url=http://newsroom.huntingtoningalls.com/releases/destroyer-paul-ignatius-ddg-117-launch%7Ctitle=Huntington(չաշխատող հղում) Ingalls Industries Launches Arleigh Burke-Class Destroyer Paul Ignatius (DDG 117)|publisher=Huntington Ingalls Industries|date=16 November 2016|accessdate=16 November 2016}}
  4. "ddg-117chr".cite press release|url=http://newsroom.huntingtoningalls.com/releases/photo-release-huntington-ingalls-industries-christens-destroyer-paul-ignatius-ddg-117%7Ctitle=Huntington(չաշխատող հղում) Ingalls Industries Christens Destroyer Paul Ignatius (DDG 117)|publisher=Huntington Ingalls Industries|date=8 April 2017|accessdate=8 April 2017}}

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]