Փղի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փղի օր
Elephant day

Ամսաթիվնոյեմբերի 30

Փղի օր (անգլ.՝ Elephant day), տարբերվող ազգային տոն, որը կապվում է փղի հետ։ Այժմ այս տոներից ոչ մեկը պաշտոնապես հայտարարված չէ և չի համարվում ոչ աշխատանքային օր։

Փղի տոնը Թայլանդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայլանդում «Փղի օրը», նրանց ամենակարևոր ազգային տոներից է, քանի որ այս երկրում փղերը մեծ դեր են կատարել։ Նրանք համարվում են թայլանդցիների բարի օգնականներից մեկը, նրանք օգնել են թայլանդցիներին կառուցել քաղաքներ և եկեղեցիներ, ծառայել են թայլանդացի զինվորականների հետ, այժմ նրանք օգնում են թայլանդցիներին զբոսաշրջության հարցում, փղերը համարվում են Թայլանդի զբոսաշրջությանի զարգացման բանալին։ Ամեն տարի մարտի 13-ին ամբողջ թագավորությունով մեկ անցկացվում է խնջույք, իսկ փղերի համար կազմակերպվում է տոնական ճաշ։

Փղերի պաշտպանության համաշխարհային օր՝ կեդանաբանական այգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնական շքրթ Թայլանդում նվիրված փղերի օրվան

«Փղերի պաշտպանության համաշխարհային օր գազանանոցներում» անցկացվում է ամեն տարի հունիսի 20-ին, որը կազմակերպել է «Կենդանիների պաշտպանության միջազգային կազմակերպությունը»։ Առաջին անգամ այս տոնը անցկացվել է 2009 թվականին։

Փղերի պաշտպանության համաշխարհային օր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փղերի պաշտպանության համաշխարհային օր»-ը ամեն տարի նշում են սեպտեմբերի 22-ին։ Այս տոնը չի ստացել լայն տարածում տարբեր երկրներում, սակայն այն երկրներում որոնք նշում են այս տոնը անում են ամեն ինչ որպեսզի տոնը լայն տարածում ստանա[1]։

Փղերի համաշխարհային օր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փղերի համաշխարհային օր», համաշխարհային տոներից մեկն է նվիրված փղերին, որը ամեն տարի նշում են նոյեմբերի 30-ին, այս օր նշում են նաև Ռուսաստանում։ 2008 թվականի Ստավրապոլսկի մարզի գազանանոցներում ցանկացողները կարող էին անցնել անվաճար, իսկ գազանանոցների աշխատողները կազմակերպում էին միջոցառումներ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Сострадание к животным / Animal Compassion: Первый Всемирный день защиты слонов в зоопарках / IDA: 1st Annual International Day Of Action For Elephants In Zoos». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  2. Всемирный день защиты слонов | Фотоленты | Лента новостей «РИА Новости»(չաշխատող հղում)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]