Փաստոիդ
Փաստոիդը (փաստ + -ոիդ վերջածանց) այնպիսի կասկածելի կամ կեղծ պնդումն է, որը թեպետ վավերացված չէ, անճշգրիտ է կամ հորինված, սակայն ներկայացվում է որպես իրական փաստ և հաճախ կարող է օգտագործվել սեփական փաստարկների ամրապնդման համար։ Օքսֆորդի համառոտ բառարանում այն բացատրվում է որպես «անհավաստի տեղեկության միավոր, որն այնքան հաճախ է կրկնվում, որ արդեն ճանաչվում է որպես փաստ»[1]։
Փաստոիդները կարող են սկիզբ առնել քաղաքային լեգենդներից, տարածված թյուրըմբռնումներից և կեղծ լրատվանյութերից, կամ էլ հանգեցնել դրանց առաջացմանը։
Փաստոիդ բառեզրն առաջին անգամ գործածել է ամերիկացի լրագրող և վիպասան Նորման Մեյլերը (Norman Mailer) 1973 թվականինին լույս տեսած Մերլին Մոնրոի` իր կենսագրական գրքում։ Մեյլերը նկարագրել է փաստոիդները որպես «փաստեր, որոնք մինչ թերթում կամ ամսագրում հայտնվելը դեռ գոյություն չեն ունենում»[2]։ Եզրը կազմված է «փաստ» բառից և նմանություն՝ բայց ոչ նույնություն արտահայտող «-ոիդ» վերջնածանցից։ Washington Times-ը Մեյլերի նոր ստեղծված բառը նկարագրել է որպես մի բան, «որը նման է փաստի, կարող էր փաստ լինել, սակայն, փաստացիորեն, փաստ չի հանդիսանում»[3]։
Օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթիվեն Գլասի հոդվածները
[խմբագրել | խմբագրել կոդը]1995-1998 թվականներին The New Republic ամսագրի լրագրող Սթիվեն Գլասը (Stephen Glass) 41 պատմություն է լուսաբանել, որոնցից առնվազն 27-ը հետագայում բացահայտվել են որպես կեղծ։ Իր պատմությունները հիմունքներով և վավերացման աղբյուրներով ապահովելու համար Գլասն առանձին այցեքարտեր, հեռախոսազրույցներ, վեբկայքեր և կենսագրություններ է մոգոնել։
The New Republic-ում լրիվ դրույքից բացի նա միաժամանակ աշխատել և հոդվածներ է գրել Policy Review, George, Rolling Stone և Harper's թերթերի և ամսագրերի համար։ The New Republic-ը առանձին կազմակերպություններից և ընկերություններից Գլասի հոդվածները հերքող և նրանց դեմ ուղղված բողոքներ է ստացել 1996 թվականից ի վեր, սակայն վերջինիս լրագրողային գործունեությունը շարունակվել է մինչև 1998 թվականը։ 1997 թվականին, երբ հերթական այդպիսի նամակն է ստացվել Գիտության և հասարակական շահերի կենտրոնից (Center for Science in the Public Interest), ամսագրի խմբագիր Մայքլ Կելին (Michael Kelly), Գլասին պաշտպանելով, ջղային նամակ է ուղղել կենտրոնի տնօրենին՝ մեկ անգամ ևս մեղադրելով նրան անարդար լինելու մեջ և պահանջելով, որ վերջինս ներողություն խնդրի Գլասից[4]։
Գլասի հոդվածների կեղծությունը բացահայտումտ սկսվել է 1988 թ.-ի մայիսի 18-ին, երբ Հեք-դրախտ (Hack Heaven) վերնագրով նրա վերջին հոդվածը չափազանաց կասկածելի է թվացել Ֆորբս ամսագրի լրագրող Ադամ Փենենբերգին (Adam Penenberg) և նա սկսել է ստուգել Գլասի հոդվածները։
2003 թ.-ին դուրս է եկել Գլասի լրագրողային կարիերան լուսաբանող Shattered Glass (Փշրված Ապակին) ֆիլմը։
Լիբանանյան երկրորդ պատերազմի իրադարձությունների լուսաբանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունների ընթացքում կեղծ հանդիսացող կամ կեղծիքի տպավորություն ստեղծող լրատվանյութերի մատակարարումը խոշոր լրատվամիջոցների և լրատվական ընկերությունների կողմից հանգեցրել է նրան, որ մի շարք վերլուծողների կողմից սկսել է օգտագործվել Պալիվուդ (Պաղեստին և Հոլիվուդ բառերի միաձուլումից առաջացած) բառեզրը, որը կասկածներ է արտահայտում լրատվանյութեր հավաքող պաղեստինյան մասնագետների և նրանց հետ գործ ունեցող եվրոպական և արևմտյան լրատվամիջոցների տրամադրած տեղեկությունների ճշմարտացիության վերաբերյալ (մանրամասները՝ (անգլ.) Pallywood հոդվածում)։
Մասնավորապես՝ որպես հավաստիորեն կեղծ բացահայտված դեպքերից կարելի է նշել հետևյալ երկուսը։
2006 թ.-ին՝ Time ամսագրի հուլիսի 31-ի համարում, ընդգրկվել էր Բրունո Սթիվենսի (Bruno Stevens) լուսանկարը, որում բռնկված կրակի ֆոնի վրա պատկերված է Հեզբոլլահ մի մարտիկ։ Ծանոթագրությունում ասվում է, որ նկարում պատկերված են Բեյրութի մոտակայքում գտնվող Քֆար Չիմա համայնքում վայր գցված F-16 տեսակի իսրայելական կործանիչի ավերակները, որը (կործանիչը) ուղղված էր Հեզբոլլահի բեռնատարերի ոչնչացմանը։ Իրականում բռնկումը առաջացել էր ոչ թե կործանիչի, այլ նրա ոչնչացրած բեռնատարերից մեկի վրա եղած հրթիռի արձակման և դրա հետագա կործանման պատճառով։ Բրունո Սթիվենսը՝ իր նկարը սկզբնապես US News ամսագիր ուղարկելով, նրա պարունակությունը մեկնաբանել էր որպես ենթադրաբար ոչնչացված կործանիչի ավերակներ, սակայն Time-ը՝ իր համարում այն ներառելիս, որոշել էր որոշություն ավելացնել մեկնաբանությանը[5]։
Պաղեստինյան երկրորդ պատերազմի դեպքերի լուսաբանման մեկ այլ դրվագում Ռոյթերս լրատվական ընկերության վարձու լուսանկարիչն իր նկարներից մեկում արհեստականորեն ծանրացրել էր պատկերվող Բեյրութի ավերվածությունները և վերադասավորել լուսանկարի տեսադաշտը կազմող շենքերը, իսկ մյուսում՝ բազմացրել պատկերվող կործանիչի արձակած լուսային արկերը և մեկնաբանել դրանք որպես հրթիռներ (մանրամասները՝ (անգլ.) Adnan Hajj photographs controversy հոդվածում)։
Հետագայում Ռոյթերզը ներողություն էր հայցել իր կողմից տրամադրված դեզինֆորմացիայի համար և հայտնել, որ խզել է բոլոր կապերը վարձու լուսանկարչի հետ[6]։
Քիլիանի փաստաթղթերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան CBS հեռուստաալիքի եթերում հեռարձակվող 60 րոպե (60 Minutes Wednesday) ծրագրում 2004 թ.-ի սեպտեմբերի 8-ին Դեն Րադերը (Dan Rather) զեկուցել էր քննադատական հուշագրերի բացահայտման մասին, որոնք վերաբերում էին Ջորջ Վ. Բուշի ծառայությանը ԱՄՆ Օդային ազգային զորքերում (Air National Guard) և ենթադրաբար պատկանում էին նրա նախկին հրամանատար փոխգնդապետ Ջերի Քիլիանին (Jerry B. Killian)[7]:
CBS-ը տեղադրել էր ներկայացված փաստաթղթերը իր վեբ-կայքում, որից հետո անգլալեզու բլոգասֆերայում արագորեն կասկածներ էին տարածվել նրանց վավեր լինելու վերաբերյալ։ Կասկածների հիմնական պատճառն այն, էր որ փաստաթղթը որակապես չէին համապատասխանում 1970-ական թվականներին գոյություն ունեցող տպագրական տեխնիկայի հնարավորություններին[8]։
Սեպտեմբերի 9-ին Չարլզ Ֆոսթերը (Charles Foster) Littlegreenfootballs վեբկայքի վրա փաստաթղթերը վերաստեղծելու իր փորձերի արդյունքերն էր տեղադրել, համաձայն որոնց ստացվում էր, որ Microsoft Word ծրագրի 2003 թ.-ի վերսիայում՝ բազային նախընտրություններով արտատպված տարբերակը լիովին համապատասխանում է CBS-ի ներկայացրած փաստաթղթերին[9]։
Սեպտեմբերի 20-ին CBS News-ը հայտարարել էր, որ փաստաթղթերի մատակարար Բիլ Բարքեթը (Bill Burkett) ընդունել է, որ կեղծ օրինակներն է տրամադրել CBS աշխատողին, և չնայած CBS-ի կողմից բնօրինակ հուշագրերի կեղծությունն այդպիսով չէր ընդունվել, CBS News-ի տնօրեն Էնդրյու Հեյվարդը (Andrew Heyward) հայտնել է, որ «նրանք չպետք է ընդունեին այդ փաստաթղթերը, և որ դա սխալ էր, որի համար նրանք խորը ցավում են»[10]։
Այլ նշանակությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս փաստոիդ բառը ունի առաջնային նշանակությունից տարբերվող մեկ այլ իմաստ ևս։ Այն է՝ մի այնպիսի փաստ, որը մարդկանց մեծամասնությանը անհայտ է և նրանց համար կարևորություն չի պարունակում։ Այս նոր իմաստը տարածում է ստացել CNN Headline News լրատվական ալիքի պատճառով, որը 1980-1990-ական թվականներին հաճախ էր այդպիսի տեղեկություններ ներառում իր լրատվական եթերների մեջ «փաստոիդ» վերնագրի ներքո։ Նման «փաստոիդներ» է նաև հաճախ օգտագործում իր շոուում BBC Radio 2-ի հաղորդավար Սթիվ Րայթը (Steve Wright)[11]:
Արդյունքում ստեղծված խառնաշփոթը հանգեցրել է նրան, որ անգլերենի գրելաոճի որոշ ձեռնարկներ սկսել են երկրորդային իմաստով բառի օգտագործումից ձեռնպահ մնալու խորհուրդ ներառել[12]։
Նմանորակ հատկանիշներ ունեցող, սակայն բնօրինակից տարբերվող երևույթներ կամ իրեր նշանակող բառերից են աստերոիդը (աստղանման, բայց ոչ աստղ), սֆերոիդը (գնդի ձև ունեցող, սակայն մաթեմատիկորեն խստորեն գունդ չհանդիսացող մարմինները), անդրոիդը (մարդանման, բայց ոչ մարդ) և այլն։ Ստուգաբանության տեսանկյունից «փաստոիդը» պետք է վերաբերի փաստանման տեղեկությունների, որոնք նման են փաստի, սակայն փաստ չեն հանդիսանում՝ այսինքն գոնե մասամբ կեղծ են կամ թերի։ Այդպիսի տեսանկյունից դատելով կարելի է ասել, որ «փաստոիդն» ինքը՝ լրատվամիջոցներում սխալ իմաստով գործածվելով և տարածում ստանալով, մասամբ փաստոիդի օրինակ է դարձել։
Լեզվաբան Ուիլիամ Սեֆայրը[13] ((անգլ.) William Safire) որպես «անկարևոր փաստի» արտահայտման հնարավոր այլընտրանք անգլերենի համար առաջարկել է -let վերջավորությունով ((անգլ.) couplet, booklet, bookmarklet և-ն) կազմված factlet եզրը[14]։
Տողատակեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Simpson JA & Weiner ESC, ed (2008). The Compact Oxford English Dictionary, Second Edition. Clarendon Press. ISBN 0-19-861258-3.
- ↑ Mailer, Norman (1973). Marilyn: A Biography. Grosset & Dunlap. ISBN 0-448-01029-1.
- ↑ Wesley Pruden, Editorial in Washington Times
- ↑ Shattered Glass Արխիվացված 2012-11-03 Wayback Machine (Փշրված ապակի (Glass), Vanity Fair, 1998 թ.-ի Սեպտեմբեր
- ↑ “ Արխիվացված 2012-03-21 Wayback MachineThe Lebanon "garbage dump" story: complete explanation Արխիվացված 2012-03-21 Wayback Machine” Արխիվացված 2012-03-21 Wayback Machine՝ «Լիբանանյան «աղբադաշտի» պատմությունը. ամբողջական բացատրություն» ստեղծված իրավիճակի մեկնաբանությունը Բրունո Սթիվենսի կողմից, «ենթադրաբար» բառի շեղատառ ֆորմատավորումն ավելացված է
- ↑ «L-3286966,00.html Reuters admits altering Beirut photo»՝ «Ռոյթերը ընդունում է Բեյրութի նկարների փոփոխումը»; Ynetnews, 2006 թ.-ի Օգոստոսի 6
- ↑ «New Questions On Bush Guard Duty Արխիվացված 2010-10-09 Wayback Machine»՝ «Նոր հարցեր Բուշի զորքային ծառայության վերաբերյալ», CBS News, September 8, 2004
- ↑ «What Blogs Have Wrought Արխիվացված 2011-06-28 Wayback Machine» Weeklystandard.com
- ↑ «Forged Documents: Topic Two»՝ «Պատրաստված Փաստաթղթեր. Թեմա Երկրորդ», Littlegreenfootballs.com։ Ինչպես նաև հետագայում բացված երեք համանման այլ թեմաներ՝ 1, 2, 3։
- ↑ «CBS Statement On Bush Memos» Արխիվացված 2011-06-23 Wayback Machine՝ «CBS-ի հայտարարությունը Բուշի մասին հուշագրերի վերաբերյալ», CBS News
- ↑ Wright, Steve (2005). Steve Wright's Book of Factoids. HarperCollins Entertainment. ISBN 0-00-720660-7.
- ↑ Brians, Paul (2003). Common Errors in English Usage. William James & Company. ISBN 1-887902-89-9.
- ↑ Անվան արտասանությունը Ֆորվոի վրա
- ↑ William Safire, «On Language; Only the Factoids,» New York Times, Sunday, 5 December 1993.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ավերվածությունների կեղծման վերաբերյալ՝ «Picture Kill: How We Got Here Արխիվացված 2011-07-24 Wayback Machine» Eddriscoll.com (անգլ.)
- կործանիչի կեղծված նկարների վերաբերյալ՝ Jawa Report in the News (Rusty's Trophy) Արխիվացված 2006-08-09 Wayback Machine Mypetjawa.mu.nu (անգլ.)
- վայր գցված կործանիչի վերաբերյալ՝ «U.S. News cover staged? Արխիվացված 2011-07-18 Wayback Machine» Hotair.com (անգլ.); ** «Fauxtography» alert: NYTimes and USNews; plus Time and Reuters’ Issam Kobeisi» Michellemalkin.com (անգլ.)