Ցրտի բևեռ
Արտաքին տեսք
Ցրտի բևեռ, շրջան, որտեղ դիտվում է երկրագնդի կամ տվյալ կիսագնդի երկրամերձ օդի ամենից ցածր ջերմաստիճանը։
Հյուսիսային կիսագնդում բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ մոտ –70 °C, դիտվում է Վերխոյանսկ–Օյմյակոնի շրջանում և Գրենլանդիայում։ Ամբողջ երկրագնդի ամենից ցածր ջերմաստիճանը՝ –88,3 °C, դիտվել է Անտարկտիդայի «Վոստոկ» սովետական կայանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 414)։ |