Jump to content

Ցոկոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցոկոլ (իտալերեն Zoccolo)։

1․ Ցոկոլ շինարարության մեջ, շենքի կամ կառույցի արտաքին պատի ներքևի մասը, որը նստած է անմիջապես հիմքի վրա։ Ցոկոլի արտաքին (վերգետնյա) մակերևույթները պատրաստում են երկարակյաց շինանյութերից։ Ինդուստրիալ շինարարության դեպքում ցոկոլ պատրաստում են խոշոր բետոնե բլոկներից կամ երկաթբետոնե պանելներից։

2․ Ցոկոլ լուսատեխնիկայում, էլեկտրական լամպի մաս, որը ծառայում է լամպը կոթառի մեշ տեղագրելու և էլեկտրական ցանցի հետ նրա կոնտակտն ապահովելու համար։ Շիկացման լամպերի համար կան պարուրակային, բույթավոր, գլանաձև սևեռող և այլ, իսկ լյումինեսցենտային լամպերի համար՝ երկցցիկ, առանց ցցիկների ցոկոլներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 166