Տպատախտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գործարանային արտադրման տպատախտակ
Անհատական արտադրման տպատախտակ, որն արտադրվել է ֆրեզերային հաստոցով և բաղադրիչները ձեռքով զոդվել

Տպատախտակ, սահմանափակ չափերի մեկուսիչ թիթեղ, որի մակերևույթը ծածկված է էլեկտրահաղորդիչ շերտերով, կոնտակտային հարթակներով, ինչպես նաև մետաղապատ (անցումային) և ոչ մետաղապատ (ամրակման) անցքերով։ Շերտերը դրոշմվում են տպագրական (օրինակ, էլեկտրաքիմիական, օֆսեթաէլեկտրաքիմիական) եղանակով։ Տպատախտակը պատրաստում են գետինաքսից, տեքստոլիտից կամ էլեկտրամեկուսիչ այլ նյութերից։ Կիրառում են մոնտաժի կախովի տարրերի տեղակայման և ամրացման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։