Jump to content

Տոնգչայի Մեգինտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոնգչայի Մեգինտա
Բնօրինակ անունթաի.՝ ธงไชย แมคอินไตย์
Ծնվել էդեկտեմբերի 8, 1958(1958-12-08) (65 տարեկան)
Բանգկոկ, Թաիլանդ
Երկիր Թաիլանդ
ԺանրերThai pop?
Մասնագիտություներգիչ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
Գործիքներվոկալ
ԼեյբլGMM Grammy
Պարգևներ
Commander of the Order of the White Elephant
 Thongchai McIntyre Վիքիպահեստում

Տոնգչայի Մեգինտան (թաի.՝ ธงไชย แมคอินไตย์, անգլ.՝ Thongchai McIntyre, դեկտեմբերի 8, 1958(1958-12-08), Բանգկոկ, Թաիլանդ), թայլանդցի երգիչ և դերասան[1][2][3][4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնգչայի Մեգինտանը ծնվել է 1958 թվականին Բանգկոկում, Ուդի և Ջեյմս Մաքինտայրներիի ընտանիքում (Ջեյմսը բժիշկ էր Մեծ Բրիտանիայից)[5]։ Ծնվելիս ստացել է Ալբերտ Մաքինտայր անունը։ Եղել է 9 եղբայրներից ու քույրերից իններորդը։ Նրա հայրը մահացել է վաղ, ընտանիքը ապրել է աղքատ, այնպես որ, իր երիտասարդության տարիներին նա վաստակել է այլ երեխաների անգլերենի սովորեցնելով՝ դասերի համար 5-10 բաթ[6]։ Հետագայում աշխատել է որպես բանկային ծառայող և ծանոթացել պրոդյուսեր Վոնգ Քարվայի հետ, ով նկատել է նրա տաղանդը, և նրա օգնությամբ Տոնգչայի Մեգինտանը նշել է նորամուտը հեռուստատեսությունում։ Մեգինտանի ամենահայտնի դերը 1990 թվականի «Հու Կամ» ֆիլմում ճապոնական բանակի կապիտան Կոբորայի դերն էր։ Երգչի կարիերան սկսել է 1990-ականներին։ Մեգինտանը դարձել է առաջին թաիլանդցի երգիչը, որը MTV մրցանակ է ստացել («Sunset at Chaophraya» երգի համար)։ Ասիայի երկրներում վաճառված նրա ստեղծագործություններով սկավառակների ընդհանուր թիվը գերազանցել է 25 միլիոնը[7]։

Ընտրյալ սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Phrik Khee Noo (พริกขี้หนู)
  • Chud Rab Kheak (ชุดรับแขก)
  • Boomerrang (บูมเมอแรง)
  • A sa Sa Nook (อาสาสนุก)

Ընտրյալ ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Khu Kam (คู่กรรม)
  • Wan née tee ror koy (วันนี้ที่รอคอย)
  • Niramit (นิรมิต)
  • Kuam song jum mai hua jai duem (ความทรงจำใหม่ หัวใจเดิม)
  • Kol Kimono (กลกิโมโน)
  • 1991 - Սպիտակ փղի շքանշանի կոմանդոր[8],
  • 1991 - Դիրեքգունաբհորնի շքանշանի արծաթե մեդալ[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «นิตยสาร Forbes ปี 2009,นิตยสารธุรกิจและการเงินของสหรัฐอเมริกา,จัดอันดับศิลปินที่มียอดขายสูงสุด เบิร์ดติดอันดับ 2 ของเอเชียตลอดกาล».
  2. «ประวัติ ธงไชย แมคอินไตย์ (พี่เบิร์ด)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  3. «Bang pop! | Music». The Guardian. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
  4. Thongchai McIntyre's Family Արխիվացված Հոկտեմբեր 11, 2007 Wayback Machine
  5. «เบิร์ด ธงไชย ย้อนชมภาพสมัยเข้าวงการ-ปัจจุบัน หล่อเป๊ะในวัย 58 ปี». กระปุก.คอม. 7 มิถุนายน พ.ศ. 2560. Վերցված է 14 ตุลาคม พ.ศ. 2561-ին.
  6. 30 ความทรงจำเล่าสู่กันฟังโดยธงไชย. — ปีที่ 15 ฉบับที่ 176: อะเดย์, 2558. — С. 104—164. — ISBN 1513-6205
  7. «เบิร์ดนักร้องยอดนิยม เป็นระดับแนวหน้าของเอเชีย จากการจัดระดับโดยนิตยสารเอ็นเตอร์เทนเมนต์วีกลี่». สนุก.คอม. 12 พฤศจิกายน พ.ศ. 2553. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2 มิถุนายน พ.ศ. 2561-ին.
  8. รายชื่อผู้ได้รับเครื่องราชอิสริยาภรณ์อันเป็นที่เชิดชูยิ่งช้างเผือก. — เล่ม 109 ตอนที่ 76: ประกาศในราชกิจจานุเบกษา. — С. 30.
  9. รายชื่อผู้ได้รับพระราชทานเครื่องราชอิสริยาภรณ์อันเป็นที่สรรเสริญยิ่งดิเรกคุณาภรณ์. — เล่ม 122 ตอนที่ 23 ข: ประกาศในราชกิจจานุเบกษา. — С. 3.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոնգչայի Մեգինտա» հոդվածին։