Տնտեսական պղպջակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տնտեսական պղպջակը կամ ակտիվների պղպջակը (երբեմն կոչվում է նաև սպեկուլյատիվ պղպջակ, շուկայի պղպջակ, գների պղպջակ, ֆինանսական պղպջակ, սպեկուլյատիվ մոլուցք կամ փուչիկ) այնպիսի իրավիճակ է, որի դեպքում ակտիվների գները հիմնված են ապագայի վերաբերյալ անհասկանալի կամ անհետևողական հայացքների վրա[1]։ Այն կարող է դիտարկվել նաև, որպես ակտիվի առևտուր այնպիսի գնով կամ գնային միջակայքում, որն էապես գերազանցում է ակտիվի ներքին արժեքը[2][3][4]։

Մինչ որոշ տնտեսագետներ ժխտում են պղպջակների առաջացումը[5], պղպջակների պատճառները շարունակում են վիճելի մնալ նրանց կողմից, ովքեր վստահ են, որ ակտիվների գները հաճախ խստորեն շեղվում են ներքին արժեքներից։

Առաջարկվել են մի շարք բացատրություններ, իսկ ուսումնասիրություններն էլ վերջերս ցույց են տվել, որ պղպջակները կարող են ի հայտ գալ, անգամ, առանց անորոշության[6], շահարկումների[7] կամ սահմանափակ ռացիոնալության[8], և այս դեպքում դրանք կարելի է անվանել ոչ սպեկուլյատիվ պղպջակներ կամ արևային կետերի հավասարակշռություն։ Նման դեպքերում, պղպջակները կարող են վիճարկելի լինել ռացիոնալության տեսանկյունից այն պարագայում, երբ ներդրողներին,  յուրաքանչյուր կետում, ամբողջությամբ փոխհատուցում են այն բանի համար, որ պղպջակը կարող է պայթել ավելի բարձր եկամտաբերության պատճառով։ Այս մոտեցումները պահանջում են, որպեսզի պղպջակների պայթելու ժամանակացույցը կանխատեսվի մոտավորապես, և պղպջակների գործընթացն էլ հաճախ մոդելավորվի՝ Մարկովի անցման մոդելի կիրառությամբ[9][10]։ Նման բացատրությունները ենթադրում են, որ պղպջակներն, ի վերջո, կարող են առաջանալ գների համակարգման գործընթացների արդյունքում[11]։

Պղպջակների ձևավորման ավելի ուշ տեսությունները հուշում են, որ այս իրադարձություններն ունեն սոցիոլոգիական պատճառ։ Օրինակ, բացատրությունները կենտրոնացել են զարգացող սոցիալական նորմերի[8] և այն դերի վրա, որը մշակութային հիմք ունեցող պատմությունները կամ պատմվածքները կատարում են այս իրադարձություններում[12]։

Քանի որ իրական շուկաներում, հաճախ դժվար է դիտարկել ներքին արժեքները, ապա պղպջակները, սովորաբար, վերջնականապես տարբերակվում են ռետրոսպեկտիվորեն՝ գների հանկարծակի անկումից հետո։ Նման անկումը հայտնի է, որպես բախում կամ պղպջակի պայթյուն։ Տնտեսական պղպջակում, գները կարող են անկայուն տատանվել, ինչի պատճառով էլ դրանց կանխատեսումը զուտ առաջարկի ու պահանջարկի տեսանկյունից անհնարին է դառնում։

Ակտիվների պղպջակները այժմ լայնորեն դիտարկվում են որպես ժամանակակից տնտեսական պատմության կրկնվող առանձնահատկություն՝ սկսած 1600-ականներից[12]։ Հոլանդական Ոսկե դարաշրջանի կակաչի մոլուցքը (1630-ականների կեսերին) հաճախ համարվում է արձանագրված առաջին տնտեսական պղպջակը։

Պղպջակի ինչպես պայթյունի, այնպես էլ անկման փուլը հանդիսանում են դրական արձագանքի մեխանիզմի օրինակներ (ի տարբերություն բացասական արձագանքի մեխանիզմի, որը որոշում է հավասարակշռության գինը նորմալ շուկայի պայմաններում)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Krugman, Paul (2013 թ․ մայիսի 9). «Bernanke, Blower of Bubbles?». The New York Times. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
  2. King, Ronald R.; Smith, Vernon L.; Williams, Arlington W.; van Boening, Mark V. (1993). «The Robustness of Bubbles and Crashes in Experimental Stock Markets». In Day, R. H.; Chen, P. (eds.). Nonlinear Dynamics and Evolutionary Economics. New York: Oxford University Press. ISBN 978-0-19-507859-6.
  3. Lahart, Justin (2008 թ․ մայիսի 16). «Bernanke's Bubble Laboratory, Princeton Protégés of Fed Chief Study the Economics of Manias». The Wall Street Journal. էջ A1.
  4. Shiller, Robert (2012 թ․ հուլիսի 23). «Bubbles without Markets». Project Syndicate. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին. «A speculative bubble is a social epidemic whose contagion is mediated by price movements. News of price increase enriches the early investors, creating word-of-mouth stories about their successes, which stir envy and interest. The excitement then lures more and more people into the market, which causes prices to increase further, attracting yet more people and fueling 'new era' stories, and so on, in successive feedback loops as the bubble grows.»
  5. Garber, Peter (2001). Famous First Bubbles: The Fundamentals of Early Manias. Cambridge, MA: MIT Press. ISBN 978-0-262-57153-1.
  6. Smith, Vernon L.; Suchanek, Gerry L.; Williams, Arlington W. (1988). «Bubbles, Crashes, and Endogenous Expectations in Experimental Spot Asset Markets». Econometrica. 56 (5): 1119–1151. CiteSeerX 10.1.1.360.174. doi:10.2307/1911361. JSTOR 1911361.
  7. Lei, Vivian; Noussair, Charles N.; Plott, Charles R. (2001). «Nonspeculative Bubbles in Experimental Asset Markets: Lack of Common Knowledge of Rationality Vs. Actual Irrationality» (PDF). Econometrica. 69 (4): 831. doi:10.1111/1468-0262.00222. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ սեպտեմբերի 26-ին.
  8. 8,0 8,1 Levine, Sheen S.; Zajac, Edward J. (2007 թ․ հունիսի 27). «The Institutional Nature of Price Bubbles». SSRN 960178. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  9. Brooks, Chris; Katsaris, Apostolos (2005). «Trading rules from forecasting the collapse of speculative bubbles for the S&P 500 composite index» (PDF). Journal of Business. 78 (5): 2003–2036. doi:10.1086/431450. ISSN 0740-9168.
  10. Brooks, Chris; Katsaris, Apostolos (2005). «A three-regime model of speculative behaviour: modelling the evolution of the S&P 500 composite index» (PDF). The Economic Journal. 115 (505): 767–797. doi:10.1111/j.1468-0297.2005.01019.x. ISSN 1468-0297.
  11. Hommes, Cars; Sonnemans, Joep; Tuinstra, Jan; Velden, Henk van de (2005). «Coordination of Expectations in Asset Pricing Experiments». Review of Financial Studies. 18 (3): 955–980. CiteSeerX 10.1.1.504.5800. doi:10.1093/rfs/hhi003.
  12. 12,0 12,1 Teeter, Preston; Sandberg, Jorgen (2017). «Cracking the enigma of asset bubbles with narratives». Strategic Organization. 15 (1): 91–99. doi:10.1177/1476127016629880.