Տիրան Կյուրեղյան
Տիրան Կյուրեղյան | |
---|---|
Ծնվել է | 1948 սեպտեմբերի 2 |
Ծննդավայր | Նիկոսիա |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մելիքյան-Ուզունյան ազգային վարժարան |
Մասնագիտություն | հոգևոր առաջնորդ |
Պարգևներ և մրցանակներ |
Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյան, ավազանի անունով՝ Ղազարոս (սեպտեմբերի 2, 1948, Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս, Կիպրոս), Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի նախկին առաջնորդ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղազարոս Կյուրեղյանը ծնվել է 1948 թվականի սեպտեմբերի 2-ին Կիպրոսի Նիկոսիա քաղաքում, արհեստավորի ընտանիքում[1]։ Նախնական կրթությունը ստացել է տեղի Մելիքյան-Ուզունյան ազգային վարժարանում[1]։ 1962 թվականին ընտանիքի հեր ներգաղթել է Հայաստան, հաստավել Վանաձոր քաղաքում և ուսումը շարունակել տեղի №18 միջնակարգ դպրոցում։ 1964 թվականին ընդունվել է հոգևոր ճեմարան և 1970 թվականին ավարտել[1]։ Դիպլոմային աշխատանքի նյութն է եղել «Տարոնի սրբավայրերը»։ 1968 թվականին ձեռնադրվել է սարկավագ, իսկ 1972 թվականին՝ աբեղա[1]։ Վարդապետական թեզն է՝ «Դվինի հայրապետանոցում կազմված երեք ժողովածուները»։ Տեր Տիրան վարդապետը նշանակվել է առաջնորդական փոխանորդ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի։
25 տարի եղել է Մոսկվայի հայոց թեմի առաջնորդ ներկայացուցիչն ու հովիվը[2]։ Նա ձեռնադրել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևոր սպասավոր Տեր Մարտիրոս քահանա Բերբերյանին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Պաշտոնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի 1976 մարտ, ԼԳ տարի, Էջ 37
- ↑ «Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյան. «Գարեգին կաթողիկոսը, նստած աթոռին, իրեն Աստված է զգում»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.