Տեսսենդզյուցու
Տեսսենդզյուցու (ճապ.՝ 鉄扇術 «տեսսենի արվեստ»)՝ տեսսեն կոչվող մարտական հովհարի միջոցով կռվելու ճապոնական մարտարվեստ, հայտնի սամուրայների դասին պատկանող կանանց շրջանում՝ ավատատիրական Ճապոնիայում ։
Տեսսենդզյուցուն հիմնված է ամբողջական կամ ծալովի մետաղական հովհարի, որը սովորաբար ունի ութ կամ տասը փայտե կամ երկաթյա ճաղ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհարների ծագման մասին ստույգ տեղեկությունները բացակայում են։ Ճապոնական հովհարները, հատկապես բավական մեծ չափսերի, հին ժամանակներում շատ հայտնի էին Ճապոնիայից դուրս, իսկ ամենաառաջին գրանցված հիշատակումը նրանց մասին առկա է Յուրակու կայսեր իշխանության մասին ժամանակագրությունում (457 — 479)[1]: Հովհարներն անձնական օգտագործման համար բաժանվում են երկու խմբերի.
- կոշտ, որպես կանոն կլորավուն հովհար, երկարավուն բռնակով՝ ուչիվա (ճապ.՝ 団扇), կամ դանսեն (ճապ.՝ 断線);
- ծալվող հովհար, կառուցվածքով սկավառակների սեկտոր հիշեցնող՝ օգի (ճապ.՝ 扇), կամ սենսու (ճապ.՝ 扇子)
Ի սկզբանե ծալվող հովհարները շատ հայտնի էին արքունիքում և համարվում էին անձնական հատուկ նշանները, հյատնելով իր տիրոջ կարգի և գրավող դիրքի մասին։ Ավելի ուշ նրանք կատարելագործվեցին իշխանության եկած ռազմական դասի կարիքների համաձայն։ Ռազմական հովհարի նախնին գումբայ-ուչիվան է (ճապ.՝ 軍配団扇)` մեծ կլորավուն հովհար, որը օգտագործում էին տարբեր նշաններ և հրամաններ տալու համար։ Հետագայում հովհարների կազմության մեջ ավելացրին երկաթյա ճաղերը, իսկ եզրերը ամրացրին լաքով, դրանով դարձնելով այն զենք։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Oscar Ratti, Adele Westbrook Secrets of the Samurai: The Martial Arts of Feudal Japan. — Booksales, 1999. — 481 с. — ISBN 978-0785810735
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |