Վիգօզերո
Արտաքին տեսք
Երկիր | Ռուսաստան | |
Վարչատարածքային բաժանում | Կարելիայի հանրապետություն | |
Վիգօզերո, Վիգօզերոյի ջրամբար Կարելիայի Հանրապետությունում։ Ստեղծվել է Բելոմորսկ-Բալթյան ջրանցքի կառուցման ընթացքում, 1933 թվականին։ Տարածությունը 1250 կմ2է, ծավալը՝ 6,5 կմ3, միջին խորությունը՝ 6,2 մ (առավելագույնը՝ մոտ 24 մ)։ Ափագիծը ոլորապտույտ է։ Կան շատ կղզիներ։ Սնումը ձնաանձրևային է։ Սառցակալում է հոկտեմբերից – մայիս։ Կա ձկնորսություն։ Վիգօզերոի ափին է Սեգեժա քաղաքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 423)։ |