Վերհանքահորային կառույցներ
Վերհանքահորային կառույցներ, հանքարանային դաշտի սահմաններում Երկրի մակերևույթին գտնվող կառույցներ, որոնք սպասարկում են հանքային աշխատանքները։ Վերհանքահորային կառույցները բաղկացած են երեք հիմնական բլոկմասերից և առանձին շենքերից ու կառույցներից։ Գլխավոր հանքափողի բլոկի մեշ մտնում են․ ա․ օգտակար հանածոն և դատարկ ապարն ընդունող զետեղարանները, բ․ օգտակար հանածոն բարձելու անբունկեր կետերը, գ․ ապարը բարձելու կայանը, կաթսայատունը, վերհան սարքավորումների շենքը։ Օժանդակ հանքափողի բլոկը բաղկացած է․ ա․ վերելքավանդակային հանքափողից և դրա հետ կապված տեխնոլոգիական համալիրի սենյակներից, որոնք նախատեսված են մարդկանց իջեցնելու և բարձրացնելու, ամրակապման և այլ նյութեր ու սարքավորումներ իջեցնելու, հանքահոր թարմ օդ մատուցելու համար (այս բոլորը երբեմն մտնում են գլխավոր հանքափողի բլոկի մեշ), բ․ վերանորոգման արհեստանոցների, նյութերի և ամրակապի պահեստների, կալորիֆերային և այլ սենյակներից։ Ադմինիստրատիվ-կենցաղային կոմբինատի բլոկի մեշ մըտնում են՝ բանվորական և ոչ-բանվորական հագուստների հանդերձարանների, բաղնիքների, լվացքատան, լամպարանի, հանքարանային վարչության, ԱՀԿ-ի, ուսումնական կոմբինատի և այլ սենյակներ։ Առանձին կառույցներ են՝ օդափոխիչ սարքավորման, վերհան մեքենաների, ամրակապի կուտակման, հանքային օդի կոնդիցիոնման շենքերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 412)։ |