Jump to content

Վեստ Սարգիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեստ Սարգիս
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Սարգիս Սյունեցի[1] (առավել հայտնի է որպես Վեստ Սարգիս), 11-րդ դարի հայ ազնվական, քաղաքական գործիչ։ Դեպի Բյուզանդիան ուղղված համակրանքի համար ստացել է բյուզանդական «վեստ» տիտղոսը, որով էլ մեր պատմության մեջ հայտնի է որպես Վեստ Սարգիս[1]։ Մեծ աշխատանք է տարել Բյուզանդական կայսրության տիրապետությունը Հայաստանում տարածելու ուղղությամբ։ Նրա և կաթողիկոս Պետրոս Գետադարձի միջնորդությամբ է Հովհաննես-Սմբատի կողմից՝ 1023 թվականին՝ Անիի թագավորությունը Բյուզանդիային կտակելու թուղթը տարվել Բարսեղ II-ի մոտ։ Կառուցել է Խծկոնքի վանական համալիրի Սբ. Սարգիս եկեղեցին, որը հայ ճարտարապետական գլուխգործոցներից մեկն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Ժամկոչյան, Հայկազ (1975). <<Հայ ժողովրդի պատմություն. սկզբից մինչև XVIII դարի վերջը>>. Երևան: ԵՊՀ. էջ 458.