Jump to content

Ստրատոնավորդների հուշարձան (Սարանսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստրատոնավորդների հուշարձան
Ստրատոնավորդների հուշարձանը Սարանսկում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան և պատմության հուշարձան
Ստեղծումհունվարի 30, 1963
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍարանսկ
Ներկա վիճակկանգուն
 Stratonauts memorial Վիքիպահեստում

Ստրատոնավորդների հուշարձան (ռուս.՝ Памятник героям-стратонавтам), ստրատոնավորդներ Պավել Ֆեդոսեենկոյի, Անդրեյ Վասենկոյի և Իլյա Ուսիսկինի հուշարձանը, որը տեղադրվել է Սարանսկի երկաթուղային կայարանի դիմացի հրապարակում 1963 թվականի հունվարի 30-ին։

Ստրատոնավորդների՝ Պ. Ֆեդոսեենկոյի, Ի. Ուսիսկինի, Ա. Վասենկոյի (ձախից աջ) դիմանկարները հուշարձանի վրա

1934 թվականի հունվարին Պավել Ֆեդոսեենկոն, Անդրեյ Վասենկոն և Իլյա Ուսիսկինը «Օսոավիախիմ -1» ստրատոստատով բարձրացել են 22 կմ բարձրության վրա։ Ստրատոստատը մշակվել է թռիչքի մասնակիցներից մեկի`Անդրեյ Վասենկոյի կողմից։ Ստրատոստատը վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել, այն կործանվել է Մորդովիայի հարավում գտնվող Պոտիժ-Օստրոգի գյուղի մոտակայքում, և թռիչքի մասնակիցները մահացել են։

Սկզբում հուշարձանը նախատեսվում էր տեղադրել ստրատոստատի անկման վայրում, այնուհետև որոշվել է այն տեղադրել Մորդովիայի մայրաքաղաք Սարանսկում։ Հուշարձանի առաջին նախագծի իրականացմանը խոչընդոտել է Հայրենական մեծ պատերազմը։ Հուշարձանի կառուցման համար համամիութենական մրցույթ հայտարարվել է միայն 1957 թվականին[1]։

Հուշարձանն իրենից ներկայացնում է ավիացիոն սաղավարտով, ծածանվող բաճկոնով, սվիտերով և ավիատորի կոշիկներով երիտասարդ տղամարդու ֆիգուր՝ տեղադրված բարձր գլանաձև պատվանդանի վրա՝ պատված լաբրադորիտով։ Պատվանդանի վրա քանդակված են երեք ստրատոնավորդների դիմանկարներ և մակագրություն՝ «Հերոս ստրատոնավորդներին»։

Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Ա. Ա. Պիսմենին և ճարտարապետ Ալեքսեյ Դուշկինը։

Հուշարձանի բացմանը ներկա են գտնվել ստրատոնավորդների հարազատները, որոնք այցելել են գավառագիտական թանգարան, կիսվել իրենց հիշողություններով և թանգարանին հանձնել ստրատոնավորդների անձնական իրեր, լուսանկարներ ու փաստաթղթեր։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Градостроительные ориентиры российских столиц: Саранск: монография / В. Ф. Вавилин, В. А. Моисеенко, В. В. Вавилин; под общ. ред. В. Ф. Вавилина. - Саранск: Изд-во Мордов. ун-та, 2009. - С. 372-376. - 604 с. - ISBN 978-5-7103-2133-1.