Jump to content

Ստրատեգոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստրատեգոս (հուն․՝ στρατηγός, στρα - τος - զորք և άγω - առաջնորդել), հին հունական պոլիսներում, մ․թ․ա․ 6-րդ դարի վերջին 7-րդ դարի կեսին, զինվորական և քաղաքական լայն լիազորություններով օժտված զորահրամանատար։ Աթենքում կար 10 ստրատեգոսից կազմված կոլեգիա։ Ընտրվել են ժողովրդական ժողովում՝ սովորաբար 1 տարով (թույլատրվում էր նաև բազմակի ընտրություն)։ Ստրատեգոսի պաշտոնն անվարձահատույց էր։ Ժամանակակից նշանակությամբ՝ զորավար, ռազմ, խոշոր գործողությունների ղեկավար։ Աթենքում 15 տարի անընդմեջ Պերիկլեսը ընտրվել է առաջին ստրատեգոս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 153