«Հենրի Աղայան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 3. Տող 3.
'''Հենրի Ծատուրի Աղայան''' (ծ․ է [[հունիս 26]], [[1937]])― հայ գիտնական և հասարակական գործիչ։ Հենրի Աղայանը բժշկագիտության միջազգային ակադեմիայի իսկական անդամ է և Ռուսաստանի հայերի միության նախագահության անդամ։
'''Հենրի Ծատուրի Աղայան''' (ծ․ է [[հունիս 26]], [[1937]])― հայ գիտնական և հասարակական գործիչ։ Հենրի Աղայանը բժշկագիտության միջազգային ակադեմիայի իսկական անդամ է և Ռուսաստանի հայերի միության նախագահության անդամ։


==Կենսագրություն==
<div style="clear:both;"></div>{{copypaste|17:29, 20 Հուլիսի 2007 (UTC)|բաժին|url=http://azg.am/?lang=AR&num=2007070314}}


==Հղումներ==
Ծնվել է [[1937]] թ.-ին [[Կիրովաբադ]]ում ([[Ադրբեջան]]): 1956 թ. Երևանի թիվ 55 դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ: 1962 թ. աշխատանքի է անցել ԽՍՀՄ ԲԳԱ նորմալ և պաթոլոգիական բնախոսության ինստիտուտի կենսաբժշկական կիբեռնետիկայի լաբորատորիայում:
[http://azg.am/?lang=AR&num=2007070314 «Ազգ» օրաթերթ։]
===Գիտական գործունեություն===
1967 թ. «Մարդու ուղղահայաց դիրքի պահպանման համակարգային մեխանիզմների հետազոտությունը» թեմայով թեզը պաշտպանելուց հետո նա դարձել է տեխնիկական գիտությունների թեկնածու, իսկ 1981 թ. դոկտորական թեզ է պաշտպանել կենսաբանության ոլորտում:


{{stub}}
Փորձարարական տվյալների հիման վրա Հ. Աղայանն սկզբունքորեն նոր մեթոդիկաներ և էլեկտրոնային-հաշվողական համալիրներ է ստեղծել մարդու ֆունկցիոնալ վիճակի անընդմեջ վերահսկման և նրա գործունեության կառավարման համար: Այդ ամենը հնարավորություն տվեց մշակելու մաթեմատիկական նոր մեթոդներ, ինչպես նաև մարդուց ստացվող բժշկակենսաբանական տեղեկատվության վերլուծության էլեկտրոնային համակարգեր: Դրա շնորհիվ ստեղծվեց մարդու գործունեության տարբեր պայմաններում նրա ֆունկցիոնալ վիճակի օպերատիվ գնահատման հատուկ շարժական համալիր:

Մարդու օրգանիզմը վերականգնելու, նախնական վիճակի բերելու մեթոդիկայի ստեղծումը հսկայական նշանակություն ունի առաջին հերթին «էքստրեմալ» մասնագիտությունների տեր մարդկանց (մարզիկներ, օդանավակայանի օպերատորներ և այլն) համար:

Աղայանի ստացած տվյալների գործնական կիրառման նպատակով 1979 թ. ԲԳԱ-ն ԽՍՀՄ սպորտկոմիտեի հետ համատեղ ստեղծեց մարդու գործունեության համակարգային կազմակերպման հետազոտության միջճյուղային բաժին Հենրի Աղայանի գլխավորությամբ:

Հետազոտությունների արդյունքները կիրառվեցին ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի պատրաստության ժամանակ և զգալիորեն նպաստեցին 1980 թ. օլիմպիադայում խորհրդային մարզիկների ակնառու նվաճումներին: ԽՍՀՄ օլիմպիական կոմիտեն և ԲԳԱ-ն Հ. Աղայանի վաստակը գնահատելով՝ նրան պարգևատրեցին «Վոլգա» ավտոմեքենայով:

ԽՍՀՄ ԲԳԱ-ի հանձնարարությամբ 1992 թ. Հ. Աղայանն ընտրվեց Բժշկագիտության միջազգային ակադեմիայի իսկական անդամ:

===Հասարակական գործունեություն===
[[1988]] թ. դեկտեմբերյան երկրաշարժից հետո Հ. Աղայանը մեկնեց [[Լենինական]] և սկսեց գլխավորել քաղաքի բժշկական ծառայությունը, ավերված բուժհիմնարկների վերականգնման աշխատանքները:

1990-ական թթ. սկզբից նրա հասարակական գործունեությունը կապված է Ղարաբաղի խնդրի և [[Հայոց ցեղասպանություն|Հայոց ցեղասպանության]] միջազգային ճանաչման հետ: 1992 թ. Հ. Աղայանը հիմնեց Հայագիտության մարդասիրական հիմնադրամ, որը կրում է նրա հոր՝ պատմաբան, ակադեմիկոս [[Ծատուր Աղայան]]ի անունը: Հիմնադրամի նպատակն է նյութական և գիտական օգնություն ցույց տալ Ղարաբաղի խնդրով և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերով զբաղվող անձանց ու կազմակերպություններին:

1995 թ. ապրիլի 14-ին Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը պատրաստվել էր հիմնադրամի ակտիվ մասնակցությամբ:

Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած խոշոր ավանդի համար ՀՀ առաջին նախագահ [[Լևոն Տեր-Պետրոսյան]]ը ՀՀ քաղաքացիություն շնորհեց Հենրի Աղայանին և [[Շառլ Ազնավուր]]ին:

Հ. Աղայանը Ռուսաստանի հայերի միության հիմնադիրներից մեկն է և ներկայում ՌՀՄ վարչության առավել գործունյա անդամներից: Զբաղվում է գլխավորապես ռուս-հայկական հարաբերությունների հումանիտար ոլորտով, Հայոց ցեղասպանության միջազգային կողմերով և Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցերով:

==Աղբյուր==
[http://azg.am/?lang=AR&num=2007070314 «Ազգ» օրաթերթ։]


[[Կատեգորիա:1937 ծնունդներ|Աղայան, Հենրի]]
[[Կատեգորիա:1937 ծնունդներ|Աղայան, Հենրի]]

01:23, 26 Հոկտեմբերի 2007-ի տարբերակ

Պատկեր:HenriAghayan.jpg

Հենրի Ծատուրի Աղայան (ծ․ է հունիս 26, 1937)― հայ գիտնական և հասարակական գործիչ։ Հենրի Աղայանը բժշկագիտության միջազգային ակադեմիայի իսկական անդամ է և Ռուսաստանի հայերի միության նախագահության անդամ։


Հղումներ

«Ազգ» օրաթերթ։