«Հրագութան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «thumb|right|Հրագութանի օգտագործում [[Վանուատուում]] thumb|right|Հրագութան (ձախում) և [[հրաշաղափ (աջում)]] '''Հրագութան''', կրակի ստացման պարզագույն և հնագույն տարբերակներից մեկը, որի դեպքում երկու փայտեր շփշփում են իր...»:
 
No edit summary
Տող 17. Տող 17.
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}


[[Կատեգորիա:Հայտնագործություններ]]
[[Կատեգորիա:Մարդ]]
[[Կատեգորիա:Մարդ]]
[[Կատեգորիա:Տեխնոլոգիա]]

09:40, 1 Նոյեմբերի 2021-ի տարբերակ

Հրագութանի օգտագործում Վանուատուում
Հրագութան (ձախում) և հրաշաղափ (աջում)

Հրագութան, կրակի ստացման պարզագույն և հնագույն տարբերակներից մեկը, որի դեպքում երկու փայտեր շփշփում են իրար այնքան ժամանակ, մինչև շփումից առաջացած ջերմությունը դառնա բավականաչափ, որպեսզի փայտը դառնա կրակի աղբյուր[1]: Հրագութանի անվանումը կապված է դրա աշխատանքի սկզբունքի հետ, որը նման է հողում գութանի շարժին: Հրագութանը կազմված է «գութան»-ից` այն փայտից, որը պահում են ձեռքում և շարժում են, և «հրադաշտ»-ից` փայտի ավելի լայն կտորից, որն անշարժ տեղադրում են գետնին և «վարում» են: «Հրադաշտ»-ի կենտրոնական մասում հիմնականում նախօրոք փորում են ակոս, իսկ «գութան»-ի աշխատող ծայրը սրում են, որպեսզի շփման մակերեսը փոքրանա` դրանով մեծացնելով ջերմության կուտակումը մեկ հատվածում[2][3]:

Հրագութանի տարբերակով կրակ ստանալու համար պետք է մոտ 1-1,5 մետրանոց «հրադաշտ» և մոտ 20-25 սմ-ոց հրագութան: Դրանք երկուսն էլ պետք է լինեն չոր, բայց ոչ փխրուն: Կրակի ստացման այս եղանակը թույլ է տալիս մարմնի էներգիան շարժման միջոցով հաղորդել իրար շփվող փայտերին: Այդ տարբերակով շփումից առաջացած ջերմությունը միաժամանակ հաղորդվում է փայտանյութի երկու կտորների տարբեր մասերին: Հրագութանն անընդհատ հարվում է հրադաշտին, մինչև շփումից առաջանա բավականաչափ ջերմություն` փայտի ծխալու համար: Երբ հրադաշտն սկսում է ծխալ` դրա վրա պետք է ավելացնել աբեթ և թույլ փչել` ընթացքում ավելացնելով կպչանի քանակը և փչելու ուժգնությունը:

Հրագութանի տեխնոլոգիային շատ նման է հրաշաղափի միջոցով կրակի ստացումը, երբ փայտի մեկ կտորը ոչ թե հրում են մյուսի վրա, այլ` ջերմությունը հաղորդում են այն շաղափաձև պտտելու միջոցով: Հրաշաղափի ավելի զարգացած տեսակ է աղեղնաշաղափը, որը պատրաստում են ճյուղից, պարանից և փայտիկից: Այն աշխատում է հրագութանի սկզբունքով, բայց հրագութանը գործարկվում է ոչ թե ուղղակիորեն մարդու ձեռքով, այլ` պարանով:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Fire : Egyptian Bow Drill, Fire Plough, Fire Piston, Fire Saw, Fire Thong». Woodcraftwanderings.org. Վերցված է 2012-12-17-ին.
  2. «The Fire Plow by Bart & Robin Blankenship». Hollowtop.com. Վերցված է 2012-12-17-ին.
  3. https://archive.org/download/popularsciencemo10newy/popularsciencemo10newy.pdf