«Մասնակից:Kar881am/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Պիտակ՝ հետշրջված
չ Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակներ՝ Դատարկում Ձեռքով հետշրջում
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Կրոնական կառույց}}
{{այլ|Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)}}

'''Սուրբ Աստվածածին եկեղեցի''' նաև՝ ('''Ծաղկավանք''')<ref>{{Cite web |url=https://monumentwatch.org/hy/monument/%d5%ae%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%bc%d5%ab%d5%ab-%d5%bd%d5%a2-%d5%a1%d5%bd%d5%bf%d5%be%d5%a1%d5%ae%d5%a1%d5%ae%d5%ab%d5%b6-%d5%a5%d5%af%d5%a5%d5%b2%d5%a5%d6%81%d5%ab-%d5%ae%d5%a1%d5%b2%d5%af%d5%a1/ |title=Ծակուռիի Սուրբ Աստվածածին Եկեղեցի (Ծաղկավանք) |language=hy-am |accessdate=2021-07-22}}</ref>, [[Հայ առաքելական եկեղեցի|Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի]], գտնվում է [[Արցախ]]ի հանրապետության [[Հադրութի շրջան]] [[Ծակուռի]] գյուղում, կառուցվել է 17-րդ դար։


==Պատմական ակնարկ==
Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին մեզ շատ տեղեկություններ չեն հասել։ [[Սարգիս Ջալալյան|Սարգիս Ջալալյանցը]] պատմում է որ, մի օր ավանդազրույց է ունեցել գյուղի ծերունիների հետ, որոնք պատմել են մի հետաքրքիր պարմություն եկեղեցու հետ կապված, մասնավորապես խոսքը գնացել է եկեղեցու հարավային պատուհանի կամարաձև բացվածքի մեջ քանդակված օձապատկերի մասին։
Ըստ այդ ավանդազրույցի օձապատկերը քանդակվել է այն պատճառով որ եկեղեցու կառուցման ժամանակ ճարտարապետը անիծում է իր աշակերտին և ասում է՝ օձից խայթվես։
Որոշակի ժամանակ անց աշակերտին օձը խայթում է և նա մհանում է, ճարտարապետը զղջում է իր անեծքի համար և ի հիշատակ այդ դեպքի քանդակել է տալիս օձապատկեր։

Վանքի մասին կա նաև հիշատակում [[Մակար Բարխուդարյան]]ցի կողմից, որում ասվում է․
{{քաղվածք|Դասից վերև ունեցած է կաթուղիկէ, բայց խոնահրած է: Երևի թե վանք եղած է, յետոյ փոխած են եկեղեցու, որի երկարութիւնն 15 մետր 25 սանթիմ, լայնութիւնն 12 մետր}}

Սուրբ Աստվածածին եկեղեցու դռան բարավորին կա շինարարական արձանագրություն․
{{քաղվածք|Ես Յակովբ վարդապետ, աշակերտ Եսաեա վարդապետին Կրճևանցոյ, ի գիւղաքաղաք գեղջէն Թաղլարցի, յազգեն Թանկոց, առաջնորդ կարգեալ ի հայրապետէն Աղուանից տեառն Երեմիայի մի քանի գյուղօրէից ղուզաինւոյ, ոչ թողին բնակիլ ի հայրենի աթոռն մեր, այլ ուր և շրջեցա ոչ գտի առաւել քան զայս և հաճեցայ բնակիլ աստ և հրդել զՅնդուսար արարի ի տեղի բնակութեան և սկիզբն արարեալ շինեցի եկեղեցիս ի կաթուղիկէն, յիշատակ հոգոյ իմոյ և ծնողաց իմոց, հօրն իմոյ Դալվաթի և մօրն իմոյ Մարիամին, և դահեակ սնուցիչ երկու քոռն իմոյ Սառին, Յաշաքին ողորմութեան. աղաչեմ կենաց: Շինեցավ սուրբ եկեղեցիս ձեռամբ Յակովբ վարդապետին. ի թվին :ՌՃԼԱ: (1682)}}
Ըստ այս արձանագրության հասկանում ենք որ եկեղեցին կառուցվեկ է 1682 թվականին։

Եկեղեցու տարածքում հայտնաբերվել է ևս մեկ խաչքար, որի վրա առկա է 1196 թվագրումը, որից կարելի է ենթադրել որ նոր եկեղեցին կառուցվել է մեկ այլ ավելի հին եկեղեցու տեղում։


==Ճարտարապետություն==
Ծակուռիի Սուրբ Աստվածածին Եկեղեցին բազիլիկ կառույց է որը կառուցված է սրբատաշ և անմշակ քարերով, նրա չափսերն են (15.24 x 12.10) մետր։
Խորանի աջ և ձախ կողմերում կան ավանդատներ։ Եկեղեցին ունի մեկ մուտք արևմտյան կողմից։
Մուտքի վերևի մասում՝ բարավորին, կա խաչաքանդակ և արձանագրություններ։



[[Խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում|Խորհրդային անաստվածության տարիներին]] եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ: Հետխորհրդային տարիներն շատ հավատացիալներ այցելում էին այս եկեղեցի որպես ուխտատեղի։
Տարիներ անց՝ 2010 թվականին սկսվեց եկեղեցու վերակառուցման ծրագրի նախապատրաստությունները, իսկ արդեն 2019 թվականին եկեղեցու վերակառուցման աշխատանքների առաջին փուլը ավարտվեց։

44-օրյա Արցախյան պատերազմի հետևանքով ադրբեջանի կողմից օկուպացվում է [[Ծակուռի]]ն գյուղը և ամբողջ [[Հադրութի շրջան]]ը։
2021 թվականին ադրբեջանի նախագահ [[Իլհամ Ալիև]]ը, այցելոլով օկուպացված [[Ծակուռի]]ն գյուղ, հայտնում է որ Սուրբ Աստվածածին եկեղեցու դռան բարավորի շինարարական արձանագրությունը և կից խաչաքանդակները իբրև արվել են նոր։
Ներկայումս եկեղեցու մասին ոչ մի տեղեկություն չկա։



== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}

[[Կատեգորիա:Եկեղեցիներ]]
[[Կատեգորիա:Վանքեր]]
[[Կատեգորիա:Մշակութային ժառանգություն]]
[[Կատեգորիա:Հայկական ճարտարապետություն]]
[[Կատեգորիա:Հայ Առաքելական Եկեղեցի]]

09:55, 9 Հոկտեմբերի 2021-ի տարբերակ