«Երկրակեղև»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ 37.157.208.59 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել ZéroBot մասնակցի վերջին տարբերակին։
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: xmf:დიხაუჩაშ ქერქი
Տող 73. Տող 73.
[[ur:قشر (ارضیات)]]
[[ur:قشر (ارضیات)]]
[[vi:Lớp vỏ (địa chất)]]
[[vi:Lớp vỏ (địa chất)]]
[[xmf:დიხაუჩაშ ქერქი]]
[[zh:地壳]]
[[zh:地壳]]
[[zh-yue:地殼]]
[[zh-yue:地殼]]

09:48, 4 Հուլիսի 2012-ի տարբերակ

Երկրագնդի արտաքին կարծր քարե թաղանթը Երկրակեղևն է :

Հաստությունը ցամաքատիպ պլատֆորմների սահմաններում 35-45 կմ է, օվկիանոսային պլատֆորմների սահմաններում 5-6 կմ : Երկրակեղևը ունի եռաշերտ կառուցվածք : Ստորին շերտը` բազալտային շերտն է, ունի բազալտներին համապատասխանող ֆիզիկական հատկություններ, միջին հաստությունը մայրցամաքային մասում 16-18 կմ է, օվկիանոսայինում` 4-5 կմ է: Բազալտային շերտը և նրա տակ գտնվող երկրի մանթիան սահմանաբաժանվում են Մոխորովիչիչի մակերևույթով: Այդ շերտերի վրա մայրցամաքային պլատֆորմների սահմաններում տեղադրված է գրանիտային շերտը` 15-35 կմ հաստությամբ: Դրանց սահմանաբաժանը կոչվում է Կոնրադի մակերևույթ : Այն որոշ տեղերում բացակայում է, իսկ առանձին դեպքերում ունի 10-15 կմ հաստություն:

Պինդ վիճակում է գտնվում նաև Երկրի մանթայի վերին հորիզոնը, որը Երկրակեղևի հետ միասին առաջացնում է քարոլորտը (լիթոսֆերան)` Երկրի մոտ 70-80 կմ հաստությամբ քարային պատյանը: