«Երեք Ազգերի Գավաթ (ռեգբի)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.2+) (Ռոբոտը փոփոխում է․: ru:Чемпионат регби
չ r2.7.1) (Ռոբոտը փոփոխում է․: de:The Rugby Championship
Տող 29. Տող 29.
[[af:Drienasiesreeks]]
[[af:Drienasiesreeks]]
[[ca:Torneig de les Tres Nacions]]
[[ca:Torneig de les Tres Nacions]]
[[de:Tri Nations (Rugby Union)]]
[[de:The Rugby Championship]]
[[en:The Rugby Championship]]
[[en:The Rugby Championship]]
[[es:Rugby Championship]]
[[es:Rugby Championship]]

00:05, 14 փետրվարի 2012-ի տարբերակ

Երեք Ազգերի գավաթը միջազգային ռեգբի յունիոնի մրցույթ է, որը անց է կացվում ամեն տարի Ավստրալիայի, Նոր Զելանդիաի և Հարավաֆրիկյան Հանրապետության ռեգբիի ազգային հավաքականների միջև: Մրցույթը կազմակերպվում է SANZAR-ի և երեք երկրների ռեգբի յունիոնի կառավարման մարմինների կողմից: Այս երեք հավաքականները գերիշխում են միջազգային դասում, և նույնիսկ Երեք Ազգերը համարվում է աշխարհի ուժեղների առաջնությունը:

Երեք Ազգերը կկոչվի Չորս Ազգեր, երբ Արգենտինան նույնպես միանա 2012-ին: Արգենտինան դեռ մինչ այս պետք է միանար այս առաջնությանը, սակայն հարկավոր է համապատասխանել որոշ պայմանների, որպեսզի դա կատարվի:

Մրցույթը անց է կացվում տան և հյուրային խաղերի հիմքով: Առաջին մրցաշարից, որը կայացել է 1996-ին և մինչև 2005 թվականը, երեք թիմերը խաղացել են միմյանց հետ մեկական անքամ: Մինչ այդ, նրանք միմյանց հետ խաղացել են երեքական խաղ, չհաշված 2007 թվականի Ռեգբիի Աշխարհի Առաջնությունը, երբ թիմերը խաղացին երկուական պտույտով: Մինչ այս խաղի ասպարեզ գալը, Ավստրալիան և Նոր Զելանդիան ամեն տարի միմյանց հետ պայքարում էին Բլեդիսոլ Գավաթի համար, Ազատության Գավաթի համար՝ Նոր Զելանդիան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Մանդելա Չելենջ Պլեյթի համար՝ Ավստրալիայի և Հարավաֆրիկյան Հանրապետությունը:


ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հիմնադրում

Ավստրալիան և Նոր Զելանդիան սկսեցին միմյանց հետ մրցել 1903 թվականից: Հարավաֆրիկյան Հանրապետությունը սկսեց իր այցը դեպի երկու երկրները 1921-ից, սակայն դրանք երբեք չեն եղել պաշտոնական մրցույթներ այն ժամանակ, երբ պաշտոնական են համարվել հյուսիսային կիսագնդում անց կացվող Տան Գավաթի (այժմ Վեց Ազգերի Գավաթ) հանդիպումները: Երկար տարիների ընթացքում հարավային ազգերը ձգտում էին մրցակցել Տան Ազգերի հետ: Ժամանակ առ ժամանակ Երեք Ազգերը հանդիպել են Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հետ Բլեդիսոլ գավաթում: 1987 թվականին Ռեգբիի Աշխարհի Գավաթի ի հայտ գալը քայլ էր դեպի ժամանակակից Երեք Ազգերի մրցաշարը. Հարավաֆրիկյան Հանրապետությունը չի մասնակցել Աշխարհի Գավաթին մինչև 1995 ապարտեիդի պատճառով:

Ռեգբին որպես պրոֆեսիոնալ սպորտ դարնալուն պես կազմավորվեց նաև Երեք Ազգերի գաղափարը. 1995 թվականի Աշխարհի Գավաթի ավարտին մոտ Հարավաֆրիկյան Հանրապետության, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի միությունները մեգա-միլլիոնային պայմանագիր են կնքում SANZAR-ի ստեղծման համար: Նոր միությունը շուտով հայտարարում է տասնամյա համաձայնագրի մասին, որի արժեքն էր £360 միլլիոն: Դրանց համարժեք Եվրոպայում ստեղծվել է Հինգ Ազգեր մրցաշարը:

Մրցաշարեր

1996 թվականի մեկնարկային մրցաշարում գերիշխեցին All Blacks-ը, որոնց անդիմակայելի գրոհը թողեց Springboks-ին և Wallabies-ին հաղթանակել միայն մեկական անգամ միմիանց հետ խաղում: Անդրանիկ առաջնության առաջին խաղում Նոր Զելանդիաի մրցակիցն էր Ավստրալիան, որում ՆԶ-ն հաղթեց ավելի քան 40 միավորով, ինչպես նաև տարավ հաղթանակ բորոլ չորս խաղերում: Մնացած հանդիպումները պայքար էին միայն միավորների համար: Երեք Ազգերի խաղերը պսակվեցին մեծ հաջողությամբ:

Նույն պատմությունը կրկնվեց նաև 1997-ին: All Blacks-ը պահպանելով իր գերիշխանությունը նորաստեղծ առաջնությունում՝ ևս մեկ անքամ դարձավ նհաղթելի: Ավստրալիաի և Հարավաֆրիկայի թիմերը նորից գտան իրենց տեղերը նույն հորիզոնականներում՝ վաստակելով մեկական հաղթանակ: 1998-ում կատարվեց նախորդ արդյունքների տեղաշարժ, որում Հարավաֆրիկյան Հանրապետությունը հաղթեց մրցաշարում, իսկ Ավստրալիան գրավեց երկրորդ տեղը: Մրցաշարի երկակի հաղթող Նոր Զելանդիան ավարտեց մրցաշարը եռյակի վերջում՝ չունենալով ոչ մի հաղթանակ: Հաջորդող 1999-ի մրցաշարում Նոր Զելանդիան նորից գրավեց Երեք Ազգերի հաղթական բարձունքը՝ թողնելով Հարավաֆրիկային վերջին տեղում:


Աշխարհի չեմպիոն Ավստրալիան տարավ իր առաջին հաղթանակը Երեք Ազգերում միայն 2000-ին: Այդ մրցաշարը նաև նշանավոր դարձավ բացման ժամանակ Ավստրալիաի և Նոր Զելանդիաի հանդիպմանը ներկա 109,874 հանդիսատեսներով, որը տեղի ունեցավ “Stadium Australia”-ում: All Blacks-ի հետ պայքարում Ջոնա Լոմուն ունենալով վնասվածք՝ փորձ վաստակեց այդ հանդիպման ժամանակ: Երեք Ազդերի հանդիպուներում այդ հանդիպումը ստացավ շատ բարձր գնահատական:


Ավստրալիան շարունակեց իր հաղթական երթը նաև հաջորդ տարվա Երեք Ազգերի մրցաշարում, սակայն նրանց երթը ավարտին հասավ 2002-ին All Blacks-ի հաղթանակով: Նոր Զելանդիան բարեհաջող պաշտպանեց իր տիտղոսը նաև 2003-ին: Հարավաֆրիկյան հանրապետությունը հաղթեց 2004-ում որտեղ երեք ազգերը ունեցան երկուական հաղթանակ միմյանց նկատմամբ: Springboks-ը հաղթանակեց գերազանցող միավորներով: Հաղթանակը վերադարձավ Նոր Զելանդիաին 2005-ին, երբ Wallabies-ին չհաջողվեց հաղթանակ տանել: 2006-ին Նոր Զելանդիան շարունակեց իր հաղթական երթը՝ վաստակելով մրցանակը մրցաշարի ավարտից 2 խաղ առաջ: Ֆրանսիայում կայացած Աշխարհի Գավաթի հետ խաչվելու պատճառով 2007-ին Երեք Ազգերի մրցաշարը կրճատվեց՝ մինչև երկուական խաղի հասնելով: Երեք Ազգերի մրցաշարը և Բլեդիսոլ գավաթը (Նոր Զելանդիայի և Ավստրալիայի միջև) իրենց եզրափակիչները անց կացրեցին միմյանց հետ Ավստրալիայի Էդեն Պարկ մարզադաշտում: Նոր Զելանդիան երկու մրցաշարում էլ հեշտությամբ հաղթանակ տարավ: Աշխարհի առաջնության նախաշեմին Հարավաֆրիկյան թիմը մրցասպարեզ հանեց ավելի թույլ կազմ՝ համեմատած Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հետ, որը բերեց հակասության: Նոր Զելանդիան պաշտպանեց իր տիտղոսը 2008-ին կայացած Ավստրալիայի հետ եզրափակիչում: Հարավաֆրիկյան հավաքականը 2009-ին հայտարարեց իր մասին Նոր Զելանդիայի հետ եզրափակիչում, որը կայացավ Համիլթոնում: 2010-ը ականատես եղավ Նոր Զելանդիայի իշխմանը 6 խաղից 4-ում հաղթանակ տանելով: