«Մասնակից:Nelly Nazaryan/Ավազարկղ1»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Լիճ}}
{{Տեղեկաքարտ Լիճ}}

'''Վառնա լիճ''' ({{lang-bg|Варненско езеро}}), ամենախոշոր և ամենախոր [[լիման]]ը [[Բուլղարիայի սևծովյան ափ]]ում։ Գտնվում է [[Վառնա]] քաղաքի մերձակայքում, արհեստական նավարկելի ջրանցքներով միացած է Վառնայի ծոցին և Բելոսլավյան լճին [1]:
'''Վառնա լիճ''' ({{lang-bg|Варненско езеро}}), ամենախոշոր և ամենախոր ծովախորշը (լիման) [[Բուլղարիայի սևծովյան ափ]]ում։ Գտնվում է [[Վառնա]] քաղաքի մերձակայքում, արհեստական նավարկելի ջրանցքներով միացած է Վառնայի ծոցին և Բելոսլավյան լճին [1]:

1950 թվականի մարտի 16-ին Վառնա լիճը, Ստալինի լեռնագագաթի (նախկինում Մուս-Ալլայի լեռնագագաթ) տարածքում գտնվող մի խումբ լեռնային լճերի հետ միասին, վերանվանվել է Ստալինյան լճեր (մինչև 1956 թվականը): 1972 թվականին լճից ոչ հեռու հայտնաբերվել է Վառնայի գերեզմանատունը[2]:

20:10, 3 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Nelly Nazaryan/Ավազարկղ1

Վառնա լիճ (բուլղար․՝ Варненско езеро), ամենախոշոր և ամենախոր ծովախորշը (լիման) Բուլղարիայի սևծովյան ափում։ Գտնվում է Վառնա քաղաքի մերձակայքում, արհեստական նավարկելի ջրանցքներով միացած է Վառնայի ծոցին և Բելոսլավյան լճին [1]:

1950 թվականի մարտի 16-ին Վառնա լիճը, Ստալինի լեռնագագաթի (նախկինում Մուս-Ալլայի լեռնագագաթ) տարածքում գտնվող մի խումբ լեռնային լճերի հետ միասին, վերանվանվել է Ստալինյան լճեր (մինչև 1956 թվականը): 1972 թվականին լճից ոչ հեռու հայտնաբերվել է Վառնայի գերեզմանատունը[2]:

Առանձնահատկություններ

Լճի մակերեսը 17 կմ² է, խորությունը՝ 9,5-19 մետր: Լճի ջերմաստիճանը և աղիության մակարդակը կախված են լիճ լցվող ծովային ջրից: Գարնանը աղիությունը նվազում է, իսկ ամռանը և աշնանը՝ աճում: Որոշ տեղերում ջրի մակերեսը տաքանում է մինչև +25 ° C, մակերևույթի տարեկան միջին ջերմաստիճանը մոտ +14 ° C է, իսկ ջրի հատակին ջերմաստիճանը ոչ ավելի է, քան +8 ° C: Աղի ջրի գերակշռության հետ կապված լճում բնակվում են միայն ծովային ձկնատեսակներ [3]:

Աշխարհագրական դիրք

Վառնա լիճը ունի տեկտոնական ծագում, այն ձևավորվել է Պլեյստոցենի դարաշրջանում Պրովադիսկա գետաբերանից: Արևմուտքից լիճն արհեստական ջրանցքով միացած է Բելոսլավյան լճին, որտեղ գտնվում է Վառնա նավահանգստի արևմտյան տերմինալը (բուլղար․՝ Терминал Варна Запад)։ Արևելքում Սև ծովից այն առանձնացված է ավազոտ երկու կիլոմետրանոց ժապավենով, որն ընդարձակվում է տարեց տարի: Հարավային ափը կտրուկ է և բարձր, իսկ հյուսիսայինը՝ հարթ: Վառնա լճի հատակը ծածկված է տիղմի շերտով, որոշ տեղերում այն հասնում է 30 մետրի: Հատակի ամենախորը տեղերը ծածկված են ծծմբաջրածնային ցեխով, որն օգտագործվում է ցեխաթերապիայի նպատակով: Մինչև 20-րդ դարը լճի ջուրը ծով էր հոսում Վառնա գետով, բայց Վառնա նավահանգստի (բուլղար․՝ терминал Варна Изток) արևելյան տերմինալի կառուցումից լճի չորացումից հետո 1906-1909 թվականներին լճից մինչր ծով փորվեց նավարկելի ջրանցք, ինչը հանգեցրեց լճում ջրի մակարդակի անկման և 1,4-1,5 մետր բարձրությամբ ծովային ջրերի ներխուժման, որի պատճառով ջուրը աղի դարձավ: Ավելի ուշ՝ դեպի հարավ նոր նավարկելի ջրանցք փորվեց, 12 մետր խորությամբ[3], իսկ 1976 թվականին ջրանցքների վրա գցվեց Ասպարուխով կամուրջը, որը միացնում էր լիճը Վառնայի ծոցին:

Գետեր, որոնք թափվում են Վառնա լիճ [3].

Լճի հյուսիսային ափին տեղակայված են Էզերովո և Կազաշկո գյուղերը:

Վառնայի ծոցի գտնվելու վայրը և Բելոսլավյան և Վառնայի լճերը
Վառնայի ծոցի գտնվելու վայրը և Բելոսլավյան և Վառնայի լճերը

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ