«Մասնակից:AniSargsyan04/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակ՝ Դատարկում
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Հիվանդություն}}
'''Քթի պոլիպներ,''' քթի կամ քթային սինուսի [[բարորակ ուռուցքներ]]<ref name=New2008/> : Սիմպտոմները ներառում են քթային դժվարաշնչությունը, [[Հոտառություն|հոտառության]] կորուստը, համի զգացողության նվազումը, քթում ծանրության զգացողությունը և քթից արտադրությունը<ref name=New2008/>: Գոյացությունները [[պոլիպներ]] են, դրանք դյուրաշարժ են, կոշտ, երբեմն դրա առկայության արդյունքում կարող է դեմքը ցավել<ref name=New2008/>: Տուժածների մոտ դրանք սովորաբար հանդիպում են երկու [[քթանցքեր]]ում<ref name=New2008/>: Բարդությունները կարող են ներառել [[սինուսիտ]]ը և քթի լայնացումը<ref name=Zit2018>{{Cite book|title=Zitelli and Davis' Atlas of Pediatric Physical Diagnosis|last=Yellon|first=Robert|publisher=|year=2018|isbn=978-0323079327|location=|pages=868–915}}</ref>:

[[Պոլիպներ|Պոլիպ]]ի առաջաման հստակ պատճառն անհայտ է<ref name=New2008/>: Դրանք կարող են կապված լինել սինուսների ծածկույթների [[քրոնիկ բորբոքումներ|քրոնիկ բորբոքման]] հետ<ref name=New2008/>: Ավելի տարածված են այն մարդկանց շրջանում, ովքեր ունեն [[ալերգիա]], [[մուկովիսցիդոզ]], [[ասպիրին]]ի հանդեպ զգայունություն կամ որոշակի [[Վարակ|վարակներ]]<ref name=New2008/>: [[Պոլիպներ|Պոլիպ]]ն իրենից ներկայացնում է [[լորձաթաղանթ]]ի գերաճ<ref name=New2008/>: Ախտորոշումը կարելի է իրականացնել հետազոտելով քիթը<ref name=New2008/>: [[Համակարգչային շերտագրություն]]ը կարող է օգնել [[պոլիպներ]]ի քանակի որոշման և վիրահատութան նախագծման հարցում<ref name=New2008/>:

Բուժումը սովորաբար իրակացվում է [[ստերոիդներ]]ով, հաճախ` քթի [[սփրեյ|սփրեյներ]]ի օգտագործմամբ<ref name=New2008/>: Եթե ​​դա արդյունավետ չի լինում, այդ դեպքում կարելի է կատարել [[Վիրահատություն|վիրահատական միջամտություն]]<ref name=New2008/>: Հիվանդությունը [[վիրահատություն]]ից հետո կարող է կրկնվել, այդ իսկ պատճառով հիմնականում կիրառում են քթի տտերոիդային սփրեյները<ref name=New2008/> : [[Հակահիստամիններ|Հակահիստամիններ]]ը կարող են նպաստել ախտանիշների թեթևացմանը, բայց չեն կանխում հիվանդությունը<ref name=New2008/> : Բուժման համար [[հակաբիոտիկներ]] չեն պահանջվում. դրանք կիրառվում են միայն [[վարակ]]ի առկայության դեպքում:

Մարդկանց մոտ 4%-ը ի ծնե ունեն քթի [[պոլիպներ]], մինչդեռ 40%-ի մոտ այն առաջանում է կյանքի կեսում<ref name=New2008/>: Դրանք հաճախ հանդիպում են քսան տարեկանից հետո, տղամարդկանց մոտ հանդիպման հաճախականությունն ավելի մեծ է: Քթի պոլիպները նկարագրված են [[Հին Եգիպտոս|հին եգիպտացիների]] ժամանակներից:

== Նշաններ և ախտանիշներ ==
Քթի [[Պոլիպներ|պոլիպի]] սիմպտոմներ են հանդիսանում քթից [[Արյունահոսություն|արյունահոսությունները]], սինուսիտը, հոտառության վատացումը մինչև կորուստ([[անօսմիա]]), քթից թանձր նյութի արտադրությունը, դիմային լարվածությունը, ռնգային խոսքը և բերանով շնչառությունը<ref name=Murr2016/>: Կրկնվող [[սինուսիտ]]ը կարող է հանգեցնել [[պոլիպներ]]ի առաջաման<ref name=Zit2018/>: Երկար ժամանակ մնալով՝ պոլիպները կարող են հանգեցնել քթի ոսկորների ոչնչացմանը և քթի լայնացմանը<ref name=Zit2018 />:

Քանի որ [[պոլիպներ]]ը ժամանակի ընթացքում մեծանում են, դրանք ի վերջո տարածվում են քթային խոռոչի մեջ, որի հետևանքով էլ առաջանում են ախտանիշները<ref name=Mid2014>{{Cite book|title=Middleton's Allergy: Principles and Practice|last=Bachert|first=Claus|publisher=|year=2014|isbn=9780323113328|location=|pages=686–699}}</ref>: Քթային պոլիպի ամենատարածված ախտանիշները հանգեցնում են քթի փակմանը<ref name=Peds2016 />:

Քթի [[պոլիպներ]] ունեցող այն մարդիկ, ովքեր ունեն [[Ասպիրին|ասպիրինի]] հանդեպ անհանդուրժողականություն, բնորոշվում են սիմպտոմներով, որոնք հայտնի են որպես Սամթերի եռյակ: Դրանք են՝ [[ասթմա]]ն, մաշկի [[ցան]]ը և քթի քրոնիկ պոլիպները<ref name=Murr2016/>:

== Առաջացման պատճառներ ==
Քթի պոլիպի առաջացման ճշգրիտ պատճառը պարզ չէ<ref name="New2008" />, սակայն դրանց առաջացումը սովորաբար կապված է սինուսների երկարատև բորբոքում առաջացնող պայմանների հետ<ref name="Man2015" />: Սա ներառում է քթի քրոնիկ [[սինուսիտ]]ը, [[ասթմա]]ն, [[Ասպիրին|ասպիրինի]] հանդեպ զգայունությունը և [[մուկովիսցիդոզ]]ը<ref name="Man2015" />:

Պոլիպների ձևավորման հետ կապված այլ լրացուցիչ հիվանդություններ են`<ref>{{Cite book|url=https://books.google.com/books?id=fd6zAAAAQBAJ&pg=PA167%7C|title=Ear, Nose, and Throat Diseases: With Head and Neck Surgery|last=Behrbohm|first=Hans|last2=Kaschke|first2=Oliver|date=1 Jan 2011|publisher=Thieme|isbn=9783131702135|language=en}}</ref>

*[[Ալերգիկ սնկային սինուսիտ]]
*[[Կարտագեների համախտանիշ]]
*[[Երիտասարդութան համախտանիշ]]
*[[Չարջի համախտանիշ]]
*[[մաստոցիտոզ|Քթի մաստոցիտոզ]]

[[Քթի քրոնիկ սինուսիտ|Քթի քրոնիկ սինուսիտը]] ընդհանուր բժշկական վիճակ է, որը բնութագրվում է սինուսիտի ախտանիշներով և տևում է առնվազն տասներկու շաբաթ: Պատճառը անհայտ է, և [[միկրոօրգանիզմներ]]ի դերը մնում է անորոշ: Այն կարող է ուղեկցվել քթի պոլիպի առկայութամբ կամ առանց դրա<ref name="Man2015">{{Cite book|title=Mandell, Douglas, and Bennett's Principles and Practice of Infectious Diseases|last=DeMuri|first=Gregory|publisher=|year=2015|isbn=978-0443068393|location=|pages=774–784}}</ref>:

Երեխաների մոտ քթի պոլիպի առաջացման ամենատարածված պատճառը [[մաստոցիտոզ]]ն է: Հետևաբար, տասներկուսից մինչև քսան տարեկան անձիք պետք է ախտորոշվեն դրա առկայությունը կամ բացակայությունը որոշելու համար: [[Մուկովիսցիդոզ]] ունեցող մարդկանց կեսի մոտ քրոնիկական խանգարումները խորանում են և [[Պոլիպներ|պոլիպների]] քանակը մեծանում է<ref name="Peds2016" /><ref name="Fer2017">{{Cite book|title=Ferri's Clinical Advisor|last=Insalaco|first=Louis|publisher=|year=2017|isbn=|location=|pages=885}}</ref> Մուկովիսցիդոզով հիվանդների կեսի մոտ հանդիպում են պոլիպներ, ինչը պայմանավորված է քթի օբստրուկցիայով և հիվանդության բուժման համար նախատեսված ագրեսիվ միջոցներով<ref name="Peds2016" />:
[[File:Paranasal sinuses numbers.svg|thumb|upright=1.3|[[Հարքթային սինուսներ]]: 1.ճակատային սինուսներ, 2.մաղոսկրային սինուսներ(մաղոսկրի օդային խորշիկներ), 3.սեպոսկրային սինուսներ, 4.վերծնոտային սինուսներ]]

=== Տիպեր ===
Կան երկու հիմնական տիպի քթի պոլիպներ` [[մաղոսկր]]ային և [[խոան]]ային: Մաղոսկրային պոլիպները առաջանում են խորշիկավոր սինուսներում և տարածվում են դեպի [[քթի խոռոչ]]՝ քթի բացվածքի միջոցով: Խոանային պոլիպները սովորաբար առաջանում են [[Վերին ծնոտ|վերծնոտային]] սինուսում և տարածվում են դեպի [[քթըմպան]]: Վերջինս կազմում է քթի պոլիպների միայն 4-6%-ը<ref name=Peds2016>{{Cite book|title=Nelson Textbook of Pediatrics|last=Haddad|first=Joseph|publisher=|year=2016|isbn=978-1455775668|location=|pages=2010=2011}}</ref> :

Այնուամենայնիվ, խոանային պոլիպները առավել տարածված են երեխաների մոտ: Դրանք կազմում են բակչության մեջ պոլիպների տարածվածության մեկ երրորդ մասը<ref name=Peds2016 />:

== Ախտաբանական ֆիզիոլոգիա ==
Քթի պոլիպների առաջացման իրական պատճառը անհայտ է, սակայն ենթադրվում է, որ դրանք առաջանում են կրկնվող վարակի կամ բորբոքման պատճառով<ref name=Zit2018 /> :
Պոլիպները ծագում են սինուսների ծածկույթներից: Արտաբջջային հեղուկի հավաքման պատճառով քթի լորձաթաղանթը հատկապես միջին բացվածքի շրջանում այտուցվում է: Արտաբջջային հեղուկի կուտակման հետևանքով քթի խոռոչում կամ սինուսներում առաջանում է քթի պոլիպ և անցնում [[քթի խոռոչ]]: Պոլիպները, որոնք սկզբում գնդաձև են, ձգողության ուժի հետևանքով դառնում են ոտիկանման<ref>{{Cite book|url=https://books.google.com/books?id=1h6vu60L6FcC&pg=PA717|title=Professional Guide to Diseases|last=Wilkins|first=Lippincott Williams &|date=2009|publisher=Lippincott Williams & Wilkins|isbn=9780781778992|language=en}}</ref>:

Այն մարդկանց մոտ, ովքեր ունեն [[ասպիրին]]ի կամ [[Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ|ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների]] հանդեպ զգայունություն, [[Արախիդոնաթթու|արախիդոնաթթվի]] նյութափոխանակությունը խանգարված է: [[Ցիկլօքսիգենազներ]]ի ազդեցությամբ, ինչպիսիք են [[ասպիրին]]ը և [[ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ]]ը, ակտիվանում է լիպօքսիգենազaների ակտիվությունը, ինչն էլ հանգեցնում է բորբոքային պրոցեսների առաջացման: Բորբոքային արտադրուկի առկայության պատճառով նման մարդկանց մոտ ինքնաթիռում առաջանում է [[բրոնխիալ ասթմա]]յի սիմպտոմներ, օրինակ՝ դժվարաշնչություն, ինչպես նաև կարող է գոյանալ քթի պոլիպ<ref name=Cour2016>{{Cite book|url=|title=Upper Airway Disorders|last=Courey|first=Mark|date=2016|website=|pages=877–896|isbn=978-1455733835|archive-url=|archive-date=|dead-url=|access-date=}}</ref>:

== Ախտորոշում ==
[[File:CHOANAL POLYP PerfectlyClear.jpg|thumb|[[Էնդոսկոպիա]]յի միջոցով տեսանելի խոնային մեծ պոլիպ]]
Քթի պոլիպը կարող է հայտնաբերվել՝ քթում [[ֆիզիկական հետազոտություններ]]ի միջոցով և հաճախ հայտնաբերվում է հենց սիմպտոմների զարգացման ընթացքում: Հետազոտության ընթացքում պոլիպը տեսանելի է [[քթանցք]]ում<ref name=Murr2016>{{Cite book|url=|title=Approach to the Patient with Nose, Sinus, and Ear Disorders|last=Murr|first=Andrew|date=2016|website=|pages=2585–2592|isbn=978-1455750177|archive-url=|archive-date=|dead-url=|access-date=}}</ref> : Որոշ պոլիպներ տեսանելի են առաջնային [[ռինոսկոպիա]]յի միջոցով(հետազոտություն քթի հայելու և լույսի միջոցով), իսկ որոշներն էլ ավելի խորքային են և տեսանելի են միայն քթի [[էնդոսկոպիա]]յի միջոցով<ref name=Cour2016 /> : Վերջինս ներառում է փոքր, կոշտ տեսախցիկ և լույսի աղբյուր: Պատկերը միաժամանակ ցուցադրվում է էկրանին, որպեսզի բժիշկը մանրամասն կարողանա ուսումնասիրել քթի ուղիները և սինուսները:
Գործընթացը ընդհանուր առմամբ ցավոտ չէ, բայց հիվանդը կարող է օգտագործել անզգայացնող սփրեյ՝ անհանգստությունը նվազեցնելու համար<ref>{{Cite web|url=http://care.american-rhinologic.org/nasal_endoscopy|title=Nasal Endoscopy|website=care.american-rhinologic.org|access-date=2017-12-13}}</ref>:

Փորձեր են արվում զարգացնել համակարգեր քթի պոլիպների ծանրության աստիճանը որոշելու համար: Առաջարկվող համակարգերում հաշվի են առնում պոլիպների՝ էնդոսկոպիկ հետազոտության ժամանակ պարզած չափերը և ախտահարված սինուսների քանակը: Այս համակարգը միայն մասամբ է վավերացված, սակայն այն հետագայում կարող է օգտակար լինել հիվանդության ծանրության որոշման, բուժման արդյունավետության գնահատման և բուժման պլանավորման համար<ref name=Mid2014 />:

=== Համակարգչային շերտագրություն ===
[[Համակարգչային շերտագրություն|Համակարգչային շերտագրությունը]] լիարժեք կարող է ցույց տալ պոլիպի տարածվածությունը, ինչը հնարավոր չէ [[ֆիզիկական հետազոտություն|ֆիզիկական հետազոտության]] միջոցով: [[Վիրահատություն|Վիրահատական միջամտության]] նախապատրաստման համար անհրաժեշտ է հետազոտությունն անցկացնել էկրանավորման միջոցով<ref name=Peds2016 />: [[Համակարգչային շերտագրություն|Համակարգչային շերտագրությամբ]] հետազոտության ընթացքում քթի պոլիպը ունի 10-18 Հաունսֆիլդի միավորների բաժանված մարմնի տեսք: Քթի պոլիպները կարող են [[Կալցիում|կալցիֆիկացված]] լինել<ref>{{cite web|url=http://www.neurorad.org/nrr/nrr/h28/dx.htm|title=Diagnosis: Antral choanal polyp|author=Richard M. Berger|website=[[University of Kansas School of Medicine]]|archiveurl=https://web.archive.org/web/20170216045830/http://www.neurorad.org/nrr/nrr/h28/dx.htm|archivedate=2017-02-16|deadurl=no|accessdate=2017-02-15|df=}}</ref>:

=== Հյուսվածաբանություն ===
[[File:Nasal polyp 25x H+E (1).tif|thumb|Քթի պոլիպի հյուսվածաբանությունը, խոշորացումը՝ 25x([[հեմատոքսիլին-էոզինով ներկում|ներկումը՝ հեմատոքսիլին-էոզինով]])]]
Հյուսվածաբանական մակարդակով քթի պոլիպներն իրենցից ներկայացնում են հիպերպլաստիկ այտուցներով(ավելցուկային հեղուկով) [[շարակցական հյուսվածք]]: Պարունակում են որոշ [[շճալորձային գեղձեր]] և բորբոքային գործընթացի առկայության մասին վկայող բջիջներ(հիմնականում՝ [[նեյտրոֆիլներ]] և [[էոզինոֆիլներ]]): Պոլիպը [[Նեյրոն|նեյրոններ]] չունի, հետևաբար հյուսվածքները, որոնք կազմում են պոլիպը, զգայունություն չունեն, և պոլիպը չի կարող ցավել<ref name=Mid2014 />: Վաղ փուլերում քթի պոլիպի մակերևույթը ծածկված է նորմալ շնչառական [[Էպիթելային հյուսվածք|էպիթելով]], սակայն հետագայում այն [[Մետապլազիա|​​մետապլաստիկ]] փոփոխության ենթարկվելով դառնում է եղջերացող էպիթել. բնորոշվում է անընդհատ գրգռվածությամբ և բորբոքմամբ: Ենթալորձային թաղանթում երևում են շճային հեղուկով լցված միջբջջային տարածությունները<ref>{{Cite book|url=https://books.google.com/books?id=Zm3jBwAAQBAJ&pg=PA168|title=Ear, Nose and Throat Histopathology|last=Michaels|first=Leslie|date=2012-12-06|publisher=Springer Science & Business Media|isbn=9781447133322|language=en|page=168}}</ref>:

=== Դիֆերենցիալ ախտորոշում ===
Երբեմն այլ հիվանդությունների սիմպտոմներ կարող են նմանվել քթի պոլիպի սիմպտոմներին, այդ պատճառով հետազոտության ժամանակ պետք է ուշադրություն դարձնել պոլիպի առկայությանը: Օրինակները ներառում են էնցեֆալոցելեն(գլխուղեղի ճողվածք), [[գլիոմա]]ն, [[պապիլոմա]]ն և [[քաղցկեղ]]ը<ref name=Fer2017 />: Միակողմանի պոլիպների դեպքում խորհուրդ է տրվում կատարել նախնական [[բիոպսիա]] ավելի լուրջ հիվանդությունների առաջացումը բացառելու համար([[քաղցկեղ]], [[պապիլոմա]], [[սնկային սինուսիտ]])<ref name=Murr2016/>:

== Բուժում ==
Քթի պոլիպի բուժման առաջին քայլը [[ստերոիդներ]]ի օգտագործումն է<ref name=Cour2016 />: [[Ստերոիդներ]]ը նվազեցնում են սինուսի լորձաթաղանթի բորբոքման չափը` նպաստելով պոլիպի չափի փոքրացման և ախտանիշների բարելավման<ref name=Cour2016 /> : Հաճախ օգտագործվում են քթի սփրեյներ, բայց հիմնականում դրանք անուրդյավետ են բուժման համար: Սիմպտոմների կտրուկ զարգացման դեպքում ստերոիդները օգտագործվում են բերանային ուղիով, սակայն դրանք երկար ժամանակ օգտագործել չի կարելի՝ կողմնակի ազդեցությունների պատճառով:
Քանի որ ստերոիդները միայն փոքրացնում են պոլիպի չափը և այտուցվածությունը, դրանց օգտագործումը դադարեցնելիս հիվանդներն ունենում են սիմպտոմների կրկնություն<ref name=Cour2016 /> :
[[Դեկոնգեստանտներ]]ը չեն փոքրացնում պոլիպը, բայց կարող են նվազեցնել այտուցվածությունը և որոշակիորեն օգնել<ref name=Peds2016 />: Հակաբիոտիկները խորհուրդ են տրվում միայն այն մարդկանց, ովքեր [[Բակտերիաներ|բակտերիալ վարակ]] ունեն<ref name=Mid2014 />:

[[Ասպիրին]]ի կամ [[ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ]]ի պատճառով առաջացած քթի պոլիպի սիմպտմների նվազեցմանը կօգնի տվյալ դեղորայքից խուսափումը<ref name=Cour2016 />:

=== Վիրահատական միջամտություն ===
Սինուսի էնդոսկոպիկ վիրահատությունը՝ պոլիպի հեռացումով, հաճախ արդյունավետ է շատ մարդկանց համար, քանի որ ապահովում է սիմպտոմների արագ բարելավումը: Այն [[մինիմալ ինվազիվ վիրահատություններ|մինիմալ ինվազիվ վիրահատություն]] է: Վիրահատության ժամանակ պետք է հաշվի առնել քթի խնդիրները՝ անընդհատ արտադրությունը, քթի՝ պոլիպի պատճառով առաջացած դեֆորմացիան, շարունակական սիմպտոմները՝ չնայած բժշկական միջամտութանը<ref name=Peds2016 />: Վիրահատութան նպատակն է հեռացնել պոլիպը, ինչպես նաև այն շրջապատող բորբոքված լորձաթաղանթը, բացել խցանված ուղիները և մաքրել սինուսները: Սա ոչ միայն վերացնում է պոլիպների կողմից առաջացրած խոչընդոտները, այլև նպաստում է [[դեղանյութեր]]ի(օրինակ՝ [[լվացող հեղուկներ]], [[ստերոիդներ]]) ավելի արդյունավետ օգտագործմանը<ref name=Cumm2015>{{Cite book|title=Cummings Otolaryngology|last=Soler|first=Zachary|publisher=|year=2015|isbn=978-0323052832|location=|pages=702–713}}</ref> :
Վիրահատությունը տևում է մոտավորապես քառասունհինգ րոպեից մեկ ժամ և կարող է կատարվել [[ընդհանուր անզգայացում|ընդհանուր]] կամ [[տեղային անզգայացում|տեղային անզգայացմամբ]]<ref name="Cumm2015" /> : Շատ հիվանդների մոտ՝ նրանց ցանկությամբ, վիրահատությունը կատարվում է առանց անզգայացման: Վիրահատությունից հետո ժամանակավորապես դիտվում է քթում անհանգստութան զգացողություն: Վիրահատական բարդություններ հազվադեպ են հանդիպում, սակայն երբեմն կարող են լինել [[Արյունահոսություն|արյունահոոություններ]], բացի այդ, այն կարող է բացասական ազդեցություն թողնել [[ուղեղ]]ի և [[աչքեր]]ի վրա<ref name=":0">{{Cite web|url=http://care.american-rhinologic.org/ess|title=Endoscopic Nasal & Sinus Surgery|website=care.american-rhinologic.org|access-date=2017-12-13}}</ref> Complications from endoscopic sinus surgery are rare, but can include bleeding and damage to other structures in the area including the eye or brain.<ref name=":0" />:
Շատ բժիշկներ խորհուրդ են տալիս վիրահատությունից առաջ օգտագործել բերանային ուղիով տրվող [[ստերոիդներ]]՝ լորձի բորբոքումը և վիրահատության ժամանակ [[արյունահոսություն]]ը նվազեցնելու նպատակով<ref name=Cour2016 />: Վիրահատությունից հետո նույնպես պետք է օգտագործել քթի ստերոիդ սփրեյներ՝ հիվանդության կրկնությունը կանխարգելելու համար, քանի որ վիրահատությունից հետո դրանք հաճախ կրկնվում են<ref name=Peds2016 />: Հետևաբար՝ համատեղելով բժշկական և վիրաբուժական բուժումը կստացվի դրական արդյունք<ref name=Cour2016 />:

== Համաճարակաբանութոուն ==
[[Քթի քրոնիկ սինուսիտ]]ը հանդիպում է բնակչութան 4.3%-ի մոտ<ref name=Mid2014 />: Այն տղամարդկանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց, և տղամարդկանց մոտ քառասուն տարեկանից հետո դրա հանդիպման հաճախականությունը կտրուկ աճում է<ref name=Mid2014 />:

[[Քթի քրոնիկ սինուսիտ]] ունեցող մարդկանց 10-54%-ը ունեն [[ալերգիա]]: [[Ասպիրին]]ի զգայունությամբ մարդկանց մոտավորապես 40-80%-ի մոտ առաջանում է քթի պոլիպ<ref name="Mid2014" />: [[Մուկովիսցիդոզ]] ունեցող մարդկանց 37-48%-ի մոտ հանդիպում է քթի պոլիպ<ref name=Mid2014 />:

== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}

[[Կատեգորիա:Հիվանդություններ այբբենական կարգով]]

15:02, 30 հունվարի 2019-ի տարբերակ