«Դեմոկրիտես»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.6.4) (Ռոբոտը ավելացնում է․: kk:Демокрит
չ r2.5.2) (Ռոբոտը փոփոխում է․: th:ดิมอคริเทิส
Տող 79. Տող 79.
[[sr:Демокрит]]
[[sr:Демокрит]]
[[sv:Demokritos]]
[[sv:Demokritos]]
[[th:ดิมอคริเทิส]]
[[th:ดีโมครีตัส]]
[[tl:Democritus]]
[[tl:Democritus]]
[[tr:Demokritos]]
[[tr:Demokritos]]

18:39, 22 Հուլիսի 2011-ի տարբերակ

Դեմոկրիտես Աբդերացի (Δημόκριτος; Աբդերա, շուրջ մ.թ.ա. 460թ. — շուրջ մ.թ.ա. 370թ.) — հին հույն փիլիսոփա, Լևկիպոսի աշակերտ, ատոմիստական տեսության հիմնդիրներից մեկը:

Դեմոկրիտեսի բնափիլիսոփայական հայացքները

Ըստ ատոմիստական տեսության ամեն ինչ բաղկացած է դատարկությունից ու շարժվող ատոմներից: Ատոմների տակ Դեմոկրիտեսը պատկերացնում էր անսահման փոքր, ձևով ու չափերով իրարից տարբերվող անբաժան նյութական մասնիկներ: Շարժումը մատերիայի նախասկզբնական և մշտական հատկությունն է: Ատոմները միօրինակ են ըստ նյութի ու ընդունակ չեն ենթարկվելու որակական փոփոխությունների: Յուրաքանչյուր իր` իրենից ներկայացնում է ատոմների միացություն: Նոր իրերը առաջանում են մինչ այդ գոյություն ունեցած ատոմների միացությունից, և անհետանում` շաղկապված մասնիկների բաժանման արդյունքում: Իրերի տարբեր հատկությունները պայմանավորված են դրանք կազմող ատոմների դասավորությամբ, զուգակցումներով, ձևով ու մեծությամբ: Ատոմները սլանում են դատարկության մեջ, ընդ որում ավելի խոշորները իրենց շարժման ընթացքում դիպչում են մանրերին ու դրանց վեր են մղում: Այդ շարժումներից գոյանում է ատոմների պտույտը, որի հետևանքով ծագում են բազմաթիվ աշխարհներ, որոնցից մեկը մեր աշխարհն է:

Երկրագունդը օդում սլացող տափակ սկավառակ է, որի շուրջ պտտվում են լուսատուները: Օրգանական էակներն առաջացել են տիղմից:

Ամբողջ օրգանական ու հոգեկան կյանքը դեմոկրիտեսը բացատրում էր զուտ նյութական պրոցեսների ընթացքով: Անգամ ոգին նյութական սուբստանց է` կրակի պես, բաղկացած բարակ, կլոր ու տափակ ատոմներից, որոնք տարածվում են ամբողջ մարմնով մեկ, իսկ մարդու մահից հետո ցրվում են: Անգամ աստվածները ատոմների միակցություն են:

Դեմոկրիտեսի բարոյագիտական հայացքները

Դեմոկրիտեսը ուսուցանում էր, որ մարդու վերջնական նպատակը պետք է լինի լավ տրամադրության հասնելն է, որը պետք է զուրկ լինի հույզերից ու հոգեկան ծայրահեղություններից: Լավ տրամադրության տակ նա հասկանում էր ոչ թե հասարակ զգայական հաճույքի, այլ հարատև «հանգստության, խաղաղությանև ներդաշնակության» վիճակի հասնելը: Մարդը պետք է հասնի իր չափին, որը նրա համապատասխանությունն է իր բնական հնարավորություններին և ընդունակություններին:

Բարությունը անարդարություն չգործելու ցանկություն է: Չարը և դժբախտությունը պատահում են մարդուն անհրաժեշտ գիտելիքի պակասից, ուստի խնդիրների լուծման ճանապարհը կայանում է գիտելիքների ձեռքբերման մեջ:

Ստեղծագործությունները

Անտիկ հեղինակները հիշատակում են Դեմոկրիտեսի շուրջ 70 անուն գիրք, որոնցից և ոչ մեկը չի պահպանվել: Դեմոկրիտեսի փիլիսոփայության ուսումնասիրողները հենվում են միայն նրա երկերից մեջբերումների և քննադատության, որը պահպանվել է ավելի ուշ շրջանի փիլիսոփաների աշխատություններում (Պլատոն, Արիստոտել, Կիկերոն, Էպիկուր, Սեքստ Էմպիրիկ, և այլն):

Աղբյուրներ

Հին Հունաստանի պատմություն, Երևան, 1982: