«Ջայպուր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Ջայպուր''', քաղաք Հնդկաստանում, Ռաջաստան նահանգի վարչական կենտրոնը։ 1 միլիոն բնակիչ (1981)։ Տնտես...»:
(Տարբերություն չկա)

13:19, 14 Ապրիլի 2015-ի տարբերակ

Ջայպուր, քաղաք Հնդկաստանում, Ռաջաստան նահանգի վարչական կենտրոնը։ 1 միլիոն բնակիչ (1981)։ Տնտեսական, մշակութային ու տուրիզմի կենտրոն է, առետրատրանսպորտային հանգույց։Կան բամբակե գործվածքների, կաշվի-կոշիկի, խեցե գործական, սննդի արդյունաբերություն, երկաթուղային և ավտոնորոգման արհեստանոցներ, տնայնագործություն։Ունի համալսարան, գեղարվեստական արհեստների դպրոց։ Ջայպուր հիմնադրվել է 1728 թվականին։ Շրջափակված է պատերով, երկրի կողմերով դիրքորոշված փողոցներով, բաժանված է ուղղանկյուն թաղամասերի։ Կենտրոնում պալատական համալիրն է (18 դար), որն ընդգրկում է այգիներ, ջրավազաններ, շատրվաններ, Չանդրա Մահալ պալատը, Ջանթար Մանթար աստղադիտարանը և խավա-Մահալ պալատը («Հողմերի պալատ», 1751-1768)։ Քաղաքի պարսպապատերից դուրս՝ դեպի հարավային, Ջայպուրի նոր մասն է (19 դ․ կես 20 դար)։