«Կիբեռնետիկական մոդելավորում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Կիբեռնետիկական Մոդելավորումը''' սովորաբար իրացվում է ընդհատ կամ անընդհատ գործողության հաշվողա...»:
(Տարբերություն չկա)

17:30, 23 Հուլիսի 2014-ի տարբերակ

Կիբեռնետիկական Մոդելավորումը սովորաբար իրացվում է ընդհատ կամ անընդհատ գործողության հաշվողական մեքենաների միջոցով և կիրառվում է հիմնականում բարդ համակարգերի հետազոտության համար։ Այս դեպքում որևէ պրոցեսի կամ երևույթի մոդել համարվում է ինչպես դրա գործողության ալգորիթմը, այնպես էլ էլեկտրոնային հաշվողական մեքենան՝ համապատասխան ծրագրավորումից հետո։ Կիբեռնետիկական Մ-ման դեպքում սովորաբար վերացարկվում են համակարգի կառուցվածքից և այն դիտարկում որպես «սև արկղ»։ Կիբեռնետիկական Մ-ման կարևոր առանձնահատկությունը մտային գործունեության Մ․ է, որը մարդուն անսահմանափակ հնարավորություններ է տալիս։ Մինչև 1940-ական թթ․ վերջը, երբ ստեղծվեցին թվանշանային հաշվողական մեքենաները, համակարգերի ուսումնասիրությունը հիմնականում կատարվում էր անալոգային հաշվողական մեքենաներով։ Ներկայումս անալոգային Մ-ման դերը նվազել է, քանի որ թվանշանային հաշվողական մեքենաներով Մ․ գերադասելի է ճշտության և համընդհանրության տեսակետից: Ներկայումս Մ․ հաջողությամբ կիրառվում է կենդանի և անկենդան բնության հետազոտություններում, տեխնիկայի ամենատարբեր բնագավառներում, մարդու և հասարակության մասին գիտություններում։ Հատկապես տարածում են գտել ֆիզիկական Մ․, Մ․ կենսաբանության մեջ, էկոնոմիկայում։