«Ուիլյամ Չարլզ Մաքրեդի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Ուիլյամ Չարլզ Մաքրեդի''' (Macready) (1793-1873), անգլիացի դերասան և ռեժիսոր: 1816 թվականին առաջին ան...»:
(Տարբերություն չկա)

11:51, 8 Մայիսի 2014-ի տարբերակ

Ուիլյամ Չարլզ Մաքրեդի (Macready) (1793-1873), անգլիացի դերասան և ռեժիսոր: 1816 թվականին առաջին անգամ ելույթ է ունեցել Լոնդոնի «Քովենտ-Գարդեն» թատրոնում: 1823 թվականին տեղափոխվել է «Դրուրի-Լեյն» թատրոն (1841-1843 թվականին՝ ղեկավարներից): 1837-1839 թվականին եղել է «Քովենտ-Գարդեն»-ի ղեկավարներից, բեմադրել Շեքսպիրի «Հենրիխ 5-րդ», Բայրոնի «Երկու ֆոսկարի»-ն են (եղել է նաև գլխավոր դերերի կատարողը): 1851 թվականին վերջին անգամ կատարել է Մակբեթի (Շեքսպիրի «Մակբեթ») դերը: Խաղացել է նաև Լիր, Համլետ (Շեքսպիրի «Լիր արքա», «Համլետ»): Մաքրեդին առաջիններից է, որ բեմում վերականգնել է շեքսպիրյան բնագրերը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։