«AC/DC»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
ավելացվեց Կատեգորիա:Երաժշտական խմբեր ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 7. | Տող 7. | ||
2010-ի տվյալներով ԷյՍիԴիՍին վաճառել է ավելի քան 200 միլիոն, միայն ԱՄՆ-ում վաճառելով 71 միլիոն ալբոմ: |
2010-ի տվյալներով ԷյՍիԴիՍին վաճառել է ավելի քան 200 միլիոն, միայն ԱՄՆ-ում վաճառելով 71 միլիոն ալբոմ: |
||
[[Կատեգորիա:Երաժշտական խմբեր]] |
14:54, 8 Հուլիսի 2013-ի տարբերակ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
ԷյՍիԴիՍի (օրիգինալ անվանումը՝ AC/DC), ավստրալիական ռոք խումբ ստեղծված 1973-ի նոյեմբերին Անգուս և Մալքոլմ Յանգ եղբայրների կողմից, ովքեր մնացել են որպես հաստատուն անդամներ։ Հայտնի որպես հարդ ռոք կամ բլյուզ ռոք խումբ, այն համարվում է հեվի մետալի պիոներները և սովորաբար որակավորվում է այդպես, չնայած նրանք միշտ որակավորել են իրենց երաժշտությունը պարզապես ռոքնռոլ։
ԷյՍիԴիՍին ունեցել է մի քանի փոփոխություններ մինչ իր առաջին ալբոմը՝ High Voltage-ը թողարկելը 1975-ի փետրվարի 17-ին։ Մինչ 1977-ին Powerage ալբոմի համար բասսիստ Մարկ Էվանսի փոխարինումը Քլիֆ Վիլյամսով, խմբի կազմը ստաբիլ էր: Highway to Hell ալբոմը ձայնագրելու ամիսների ընթացքում գլխավոր վոկալիստ և երգերի համահեղինակ Բոն Սքոթը մահացավ ալկոհոլի շատ օգտագործումից հետո` 1980-ի փետրվարի 19-ին: Խումբը ցանկանում էր կազմալուծվել, բայց ոգեշնչվելով Սքոթի ծնողների կողմից, նրանք որոշեցին շարունակել և փնտրել նոր վոկալիստ: Բրայան Ջոնսոնը փոխարինեց Բոն Սքոթին: Ավելի ուշ այդ տարում նրանք թողարկեցին իրենց նոր՝ Back in Black ալբոմը, որը Բոն Սքոթի հիշատակին էր: Ալբոմը նրանց հաջողություններ բերեց և դարձավ նրանց բոլոր ժամանակների բեսթ-սելլեր ալբոմը:
Խմբի հաջորդ ալբոմը՝ For Those About to Rock We Salute You, նրանց առաջին ալբոմն էր, որը հասավ համար առաջինին ԱՄՆ-ում: ԷյՍիԴիՍի կրճատեց իր հաջողությունը այն բանից հետո, երբ նրանց թմբկահար Ֆիլ Ռադը հեռացվեց խմբից 1983-ին և փոխարինվեց Սայմոն Րայթով: 1990-ի սեպտեմբերի 24-ին խումբը թողարկեց իր The Razors Edge ալբոմը: 1994-ին վերադարձավ Ֆիլ Ռադը Քրիս Սլեյդից հետո, ով խմբի հետ էր 1989-1994 թվականներին: Դրանից հետո խումբը չունեցավ փոփոխություններ կազմի մեջ: Stiff Upper Lip ալբոմը թողարկվեց 2000-ին և լավ ընդունվեց քննադատների կողմից և խմբի վերջին ալբոմըէ Black Ice-ը թողարկվեց 2008-ի հոկտեմբերի 20-ին:
2010-ի տվյալներով ԷյՍիԴիՍին վաճառել է ավելի քան 200 միլիոն, միայն ԱՄՆ-ում վաճառելով 71 միլիոն ալբոմ: